Մատչելի հղումներ

Ռուսաստանի տնտեսությունը՝ 2Օ19-ի դժվարությունների շեմին


Ռուսաստանի տնտեսությունը՝ 2Օ19-ի դժվարությունների շեմին
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Անցած 4 տարիների ընթացքում Ռուսաստանի 1 տրիլիոն 7ՕՕ միլիարդ դոլարի տնտեսությունը համարվում էր աշխարհի ամենախոշոր 2Օ տնտեսություններից մեկը։ Սակայն 2Օ18 թվականին այն հայտնվեց մեծ խնդիրների առջեւ, երկիր, որտեղ անկում են ապրում ներդրումների ծավալները, ընդարձակվում է պետական սեփականությունը, ուժգնանում են Ղրիմի բռնակցման արդյունքում Արեւմուտքի պատժամիջոցները։

Մոսկվայի Կարմիր հրապարակի լուսավոր ու գրավիչ պաստառները թույլ չեն տալիս հավատալ, որ ինչ որ մեկն այստեղ մտահոգված է ակնկալվող տնտեսական դժվարություններով։ Նման մտահոգության նշույլ չի երեւում քաղաքի կենտրոնական մասերում շատերի դեմքին։ Սակայն օրինակ 4Օ միլիոն կազմող թոշակառուների մեծ մասը չի պատկերացնում, թե ֆինանսական իր ներկա կարողությունների պայմաններում ինչպես պիտի դիմավորի Նոր Տարին։ Նրանց խոսքերով, սովորական քաղաքացիների վիճակն այստեղ չի բարելավվում։
Իսկ նման մտահոգություններն անհիմն չեն, վերլուծաբանների խոսքերով, ՝՝հակասական տնտեսության՛՛ պայմաններում։

Քարնեգիի հաստատության մոսկովյան գրասենյակի աշխատակիցներից Անդրեյ Կոլեսնիկովը ՝՝հակասական տնտեսություն՛՛ բառակապակցությունը բացատրում է հետեւյալ կերպ.

՝՝Չնայած այն հանգամանքին, որ գրանցվում է տնտեսական աճ, տարիներ շարունակ ունեցել ենք իրական եկամտի նվազում։ Ահա ռուսական եւս մեկ հանելուկ՝ բարձր աշխատավարձ, աճող աշխատավարձ, սակայն՝ անկում ապրող եկամուտ՛՛։ Իսկ դա, ասում է նա, հարկեր չվճարող ստվերային տնտեսության հետեւանք է։

Փորձագետները կանխատեսում են, որ այս տարի մեծապես կկրճատվեն տոնական գնումների ծավալները։ Պատճառը միջազգային պատժամիջոցներն են եւ կառավարության վարած քաղաքականությունը, որը սահմանում է բարձր հարկեր ու աճող տոկոսադրույքներ։
Իսկ տնտեսության ուղղությունը 2Օ19 թվականին վճռական է լինելու նախագահ Վլադիմիր Պուտինի համար, ում աջակիցները բնակվում են հիմնականում մայրաքաղաքի շողերից հեռու։

Ռուսները նախատոնական այս օրերին չեն ուզում խորհել եկող տարվա տնտեսական նոր դժվարությունների մասին։ Նրանք այս պահին պարզապես սպասում են ամանորյա հրաշքներին։

XS
SM
MD
LG