Իսպանական Proactiva Open Arms մարդասիրական կազմակերպությունը ուրբաթ օրը պատրաստվում է ընդունել Միջերկրական ծովով Եվրոպա ներգաղթող շուրջ 300 ներգաղթյալների Լիբիայից:
Նրանց հրաժարվել էին ընդունել մի շարք եվրոպական երկրներ: Իր հերթին Իսպանիան համաձայնություն է տվել և պատրաստվում է ընդունել փախստականներինԻսպանիայի Ալջեսիրաս քաղաքում:
Ներգաղթյալների նավը կժամանի իսպանական նավահանգիստ ուրբաթ օրը, տեղեկացրել են տեղի մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Վերջինիս ներկայացուցիչները գտնվում են ներգաղթյալների նավի վրա: Այստեղ գտնվող նորածին մի երեխա և նրա մայրը ուղղաթիռով տեղափոխվել են Մալթա: Ներգաղթյալների մեծ մասը Աֆրիկայից են:
Իսպանիայի սոցիալիստական կառավարությունը շարունակում է ընդունել բազմաթիվ ներգաղթյալների, որոնց փրկել են իսպանական մարդասիրական կազմակերպությունները: Իտալիայի և Մալթայի իշխանությունները մերժում են ծովով ներգաղթողների մուտքն իրենց երկրներ:
2016 թվականից ի վեր ծովի միջոցով անօրինական ներգաղթը Եվրոպա զգալիորեն նվազել է, սակայն Իսպանիա ժամանող ներգաղթյալների թիվը՝ կրկնապատկվել: Այս տարի այստեղ է ժամանել ավելի քան 1000 մարդ յուրաքանչյուր շաբաթ:
Միջերկրական ծովով Եվրոպա անօրինական ներգաղթող փախստականների ներհոսքը շարունակվում է: Ներգաղթյալներին փրկելու աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են պետական և հասարակական կառույցներ
Facebook Forum