Մատչելի հղումներ

Պայթյուն Աթենքի կենտրոնում. Կան տուժածներ


Հունաստանի մայրաքաղաքում գրանցվել է պայթյուն, որի արդյունքում վիրավորվել է մեկ ոստիկան և մեկ քաղաքացի: Պայթուցիկը տեղադրված է եղել Աթենքի կենտրոնում գտնվող եկեղեցու մոտ

Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն: Ոստիկանության հաղորդմամբ պայթուցիկը տեղադրված է եղել Աթենքի եկեղեցիներից մեկի մոտ:

Պայթյունի արդյունքում վիրավորվել է երկու մարդ: Ինչպես տեղեկացնում է պետական հեռուստաընկերությունը, վիրավորներից մեկը ոստիկան է, մյուսը՝ եկեղեցու աշխատակից: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Պայթյունը գրանցվել է առավոտյան ժամը 7-ին: Սովորաբար եկեղեցին բացվում է այդ ժամից մի փոքր ավելի ուշ:

Դեռևս ոչ ոք չի ստանձնել պատասխանատվություն տեղի ունեցած հարձակման համար:

Եկեղեցին գտնվում է Քոլոնակիի անունը կրող թաղամասում: Այս և հարևանությամբ այլ թաղամասեր գտնվում են ոստիկանության հատուկ ուշադրության կենտրոնում, քանի որ այս շրջաններում հաճախ գրանցվում են բախումներ իրավապահների ու տեղի անարխիստական խմբերի միջև:

Պաշտոնական տվյալների համաձայն, պայթյունի արդյունքում վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Facebook Forum

XS
SM
MD
LG