Մատչելի հղումներ

Ինդոնեզիայում վտանգի մակարդակը բարձրացվել է երկրորդ աստիճանի


Ինդոնեզիայում վտանգի մակարդակը բարձրացվել է երկրորդ աստիճանի
please wait

No media source currently available

0:00 0:01:04 0:00

Ինդոնեզիայի իշխանությունները Անաք Քրաքաթուիի հրաբխի ժայթքման հետ կապված վտանգի մակարդակը բարձրացրել են երկրորդ աստիճանի եւ հրահանգել են բոլոր ավիաուղիներին ու նավերին շեղել ուղղությունը՝ հեռու մնալու համար լեռան տարածքից։ Հիշեցնենք, որ այս հրաբխի արդյունքում էր սկսվել ցունամի՝ խլելով մարդկային առնվազն 43Օ կյանք։

Հրաբխային կղզում խառնարաններից մեկի փլուզումից հետո սկսված ցունամիի ալիքների բարձրությունը հասել էր 5 մետրի, որոնք հարվածել էին Ջավա եւ Սումատրա կղզիների միջեւ գտվնող Սունդայի նեղուցի ափերին։

Հրաբխի ակտիվությունը սկսվել էր հունիս ամսից, սակայն շատ ավելի մեծ ուժգնություն գրանցվեց անցած կիրակի օրը՝ դուրս մղելով լավա եւ ժայռաբեկորներ, ինչպես նաեւ 3 հազար մետր բարձրությամբ վեր նետելով մոխրի ամպեր։

Ազգային երկրաբանական գործակալությունը հաստատել է 5 կմ շառավղով ՝՝բացառման՛՛ գոտի, որտեղ արգելվում է որեւէ օդանավի թռիչք։

Անցնող տարվա ընթացքում Ինդոնեզիայում գրանցվել է անցած տասնամյակում բնական աղետներից մահացությունների ամենաբարձր ցուցանիշը։

XS
SM
MD
LG