Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփն անսպասելի այց է կատարել Իրաք


Նախագահ Թրամփն անսպասելի այց է կատարել Իրաք
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը նախապես չհայտարարված ճամփորդություն իրականացրեց Իրաք՝ այցելելու այստեղ տեղակայված ամերիկյան զորքերին։ Այցը տեղի է ունենում այն ժամանակահատավածում, երբ նախագահին քննադատում են նախագահի պարտականությունները ստանձնելուց ի վեր օտար երկրներում տեղակայված ամերիկյան որեւէ բազա այց չկատարելու համար։
Նախագահի հետ այցին մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ի առաջին տիկինը։

՝՝Մենք եկել ենք Ալ Ասադ՝ մեր հավերժ երախտագիտությունը հայտնելու ձեզ՝ Ամերիկայի անվտանգությունը, ուժն ու ազատությունն ապահովելու նպատակով իրականացվող ձեր բոլոր ջանքերի համար՛՛, ասել է Թրամփը։

Նախագահի ու առաջին տիկնոջ գաղտնի այցը տեղի ունեցավ ԱՄՆ-ի կառավարության աշխատանքների մասնակի դադարեցման պայմաններում։
Թրամփն անցյալ շաբաթ էր հանդես եկել հակասական մի հայտարարությամբ, ըստ որի նախատեսվում է ամերիկյան ուժերը դուրս բերել Սիրիայից, քանի որ, ըստ հայտարարության, ծայրահեղական Դաեշի դեմ պատերազմում վերջինս պարտվել է։
Թրամփը հրամայել է նաեւ Աֆղանստանից դուրս բերել այնտեղ տեղակայված 14 հազար թվակազմով ամերիկյան ուժերի կեսը, երբ ռազմական հրամանատարությունը նախազգուշացնում է, որ դրա արդյունքում տարածաշրջանը նորից կարող է հայտնվել քաոսի մեջ։
Այս տարաձայնությունների պատճառով վերջերս հրաժարականներ ներկայացրին պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը եւ Դաեշի դեմ պայքարում միջազգային դաշինքի հատուկ բանագնաց Բրեթ ՄաքԳուրքը։
Իրաքում Թրամփը նորից պաշտպանել է իր կայացրած որոշումը՝ հայտարարելով, թե ջիհադիստների դեմ պայքարում արձանագրվել է հաղթանակ։

XS
SM
MD
LG