Մատչելի հղումներ

Ռուսաստանը պատրաստ է տեղակայել միջուկային մարտագլխիկ կրող հիպերձայնային հրթիռային համակարգեր


Ռուսաստանը պատրաստ է տեղակայել միջուկային մարտագլխիկ կրող հիպերձայնային հրթիռային համակարգեր
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իր երկիրը եկող տարի տեղակայելու է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հիպերգերձայնային հրթիռների առաջին ստորաբաժանումները։ Նրա խոսքերով, դա նշանակում է, որ Ռուսաստանն ունի ռազմավարական նշանակության նոր տիպի զենք։ Նա այս մասին հայտարարել է ՝՝Ավանգարդ՛՛ անվանումը կրող նոր հրթիռային համակարգի փորձարկման ժամանակ ու նշել, որ այն անցել է ՝՝լիակատար հաջողությամբ՛՛։

Նրա խոսքերով, ՝՝2Օ19 թվականից Ռուսաստանի զինված ուժերը կունենան միջմայրցամաքային ռազմավարական համակարգ՛՛։ Սա նրա խոսքերով, մեծ պահ է զինված իր ուժերի պատմության մեջ։

Ռուսաստանը հայտարարել է, թե հրթիռային նոր համակարգն ունի մանեւրելու մեծ կարողություններ, ինչը թույլ է տալիս հրթիռներին խույս տալ հրթիռային պաշտպանական համակարգերից։ Ինչպես հաղորդում է Կրեմլը, Ռուսաստանի հարավարեւմտյան մի տեղանքից արձակված ՝՝Ավանգարդ՛՛-ի հրթիռը հաջողությամբ հարվածել ու ոչնչացրել է երկրի Հեռավոր Արեւելքում գտնվող պայմանական թիրախը։

Հիշեցնենք, որ Պուտինը մարտ ամսին էր հայտարարել նոր զենքեր, այդ թվում՝ ՝՝Ավանգարդ՛՛ մակնիշի հրթիռներ արտադրելու ծրագրի մասին։ Նա այն ժամանակ ասել էր, թե նոր հրթիռներն ունակ են լինելու հարվածել աշխարհի որեւէ հատվածում գտնվող որեւէ թիրախի՝ առանց ԱՄՆ-ի կառուցած հրթիռային պաշտպանական համակարգերի կողմից ոչնչացվելու հնարավորության։

XS
SM
MD
LG