Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ներգաղթի ծառայությունում գրանցվել է երկրորդ մանկան մահվան դեպքը


Անցնող ամսվա ընթացքում երկրորդ երեխան է մահացել ԱՄՆ-ի ներգաղթի ծառայությունում։ Մահացած 8-ամյա տղան ԱՄՆ էր մուտք գործել Գվատեմալայից ժամանած փախստականների խմբի հետ։ Նրանց կալանավորել էին Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը անօրինական եղանակով հատելուց հետո։

Ավելի վաղ մահացել էր 7-ամյա մի աղջիկ, որը կալանատուն էր տեղափոխվել մահանալուց մի քանի ժամ առաջ։ Նա նույնպես Գվատեմալայից էր։ Նրա մահվան պատճառը եղել է ջրազրկումը եւ ուժեղ սթրեսը։

Ինչպես ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունն է տեղեկացնում, տղան մահացել է Սուրբ Ծննդյան կեսգիշերից անմիջապես հետո։

Մահվան պատճառները դեռեւս ճշտված չեն։ Կան տեղեկություններ, որ նա իր հոր հետ Նյու Մեքսիկո նահանգում ավելի վաղ տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ախտորոշվել էր մրսածություն եւ մարմնի ջերմության բարձրացում։ Բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա հիվանդանոցից դուրս էր գրվել երկուշաբթի օրը կեսօրին։ Սրտխառնոց սկսվելուց հետո նրան նորից տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է մի քանի ժամ անց։

XS
SM
MD
LG