Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կառավարման կառույցը տեղեկացնում է, որ շաբաթ օրը տեղի ունեցած ցունամիի արդյունքում գրանցված զոհերի թիվն աճել է: Այս պահին զոհերի թիվը հասել է 429-ի:
Այստեղ շարունակվում են փրկարարական աշխատանքները: Փրկարարները հույս ունեն հայտնաբերել ողջ մնացած մարդկանց: Ցունամին արձանագրվել էր Զոնդյան նեղուցում:
Վիրավորների թիվը գերազանցում է 1400-ը: Վնասվել են ավելի քան 1000 շինություններ, ներառյալ տներ:
Ըստ իշխանությունների տրամադրած տեղեկության, կան ավելի քան 120 անհետ կորածներ: