Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայում խոշտանգված ամերիկացի ուսանողի ընտանիքը Փհենյանից $500 միլիոն է պահանջում


Հյուսիսային Կորեայում խոշտանգումներից սպանված ամերիկացի ուսանող Օթթո Վարմբյերի ծնողները Միացյալ Նահանգների դատարանում շահել են Փհենյանի դեմ իրենց դատական հայցը, որով Հյուսիսային Կորեայից պահանջվում է $500 միլիոնի փոխհատուցում: Մասնագետների խոսքով սակայն, դատարանի որոշումը հիմնականում խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ երկու պետությունների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ եւ փոխհատուցումը վճարելու որեւէ գործիք գոյություն չունի:

22-ամյա Օթթո Վարմբյերը մեկնել էր Հյուսիսային Կորեա 2016-ի մարտին որպես զբոսաշրջիկ: Տեղի հյուրանոցից նա որպես հիշատակ իր հետ էր վերցրել պատին փակցված թղթե ցուցապաստառ, որի վրա պատկերված էր Հյուսիսային Կորեայի առաջնորդը: Պաստառի վրա գրված էր. «Եկեք ինքներս մեզ զինենք Կիմ Չան Ընի հայրենասիրությամբ»:

Փհենյանը երիտասարդին մեղադրել էր գողության մեջ եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման՝ աշխատանքային գաղութում։ Սակայն խոշտանգումների պատճառով արդեն մեկ տարի անց երիտասարդը կոմայի մեջ էր հայտնվել: Ուսանողին Հյուսիսային Կորեան 2017-ի հունիսին վերադարձրեց ԱՄՆ, որտեղ մի քանի օր անց, ուշքի չգալով, նա մահացավ: Բժիշկները երիտասարդի մարմնի վրա խոշտանգումների բազմաթիվ հետքեր էին հայտնաբերել:

Facebook Forum

XS
SM
MD
LG