Մատչելի հղումներ

Հակընդդեմ ակցիաներ անցկացվեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Մի խումբ քաղաքացիներ պաստառներով այսօր հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան առջև՝ պահանջելով, որ դեկտեմբերի սկզբին Գյումրիում հայ կնոջ սպանության մեջ կասկածյալ ռուս զինծառայողին հանձնեն հայկական կողմին։

«Ռուսաստանի դեսպանությունից չիջավ որևէ մեկը: Մեզ առաջարկվեց այն ուղղակի արկղը գցել: Այս հանգամանքը խոսում է նաև այն մասին, որ Ռուսաստանի դեսպանությունը պատրաստ չէ լսել Հայաստանի քաղաքացիների պահանջները: Ռուսաստանի դեսպանությունը և Մոսկվան վստահ է, որ Հայաստանի քաղաքացիների հետ կարող է վարվել այնպես, ինչպես Կալինինգրադի մարզի քաղաքացիների հետ», - ասաց ակցիայի կազմակերպիչներից լրագրող Նարինե Մկրտչյանը:

Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը չքաղաքականցնելու կոչեր են հնչել և՛ վարչապետի պաշտոնակատարի, և՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կողմից: Բայց Նարինե Մկրտչյանի կարծիքով, 102-րդ ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող զարգացումները քաղաքական հարցեր են․ - «Մենք ձևավորում ենք նոր Հայաստանի քաղաքական օրակարգը, և սա է մեր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը: Այո, սա քաղաքական խնդիր է: Հայաստանի քաղաքացիների կյանքի, անվտանգության խնդիր է, որովհետև մենք չգիտենք այդ ռուս զինծառայողը երբ, որտեղ, ում կհանդիպի և ինչ վայրագություններ կիրականացնի»:

Այս ակցիայից հետո մեկ ժամ անց Ռուսաստանի դեսպանատան մոտ եկան նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության ակտիվիստները՝ հայտնելու ռուսներին, որ Հայաստանին պետք է 102-րդ ռազմաբազան։

XS
SM
MD
LG