Մատչելի հղումներ

Սիրիայում քրդական կիսանկախ շրջանը՝ թուրքական հարձակման վտանգի առջեւ


Սիրիայում քրդական կիսանկախ շրջանը՝ թուրքական հարձակման վտանգի առջեւ
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Սիրիայի այն ուժերը, որոնք ստանում են Թուրքիայի աջակցությունը, ամրապնդել են իրենց դիրքերը Մամբիջ քաղաքի շուրջը։ Ինչպես ապստամբ այս ուժերի խոսնակն է ասել, իրենք պատրաստ սպասում են, թե երբ են ամերիկյան ուժերը դուրս գալու այստեղից։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու անսպասելի հայտարարությամբ հանդես էր եկել մի քանի օր առաջ։

Ռազմական այս տեղաշարժը տեղի է ունենում, երբ Անկարան եւ Վաշինգտոնը համաձայնվում են համակարգել իրենց աշխատանքներն ամերիկյան ուժերի դուրսբերման հարցում։ Զորքերը Սիրիայից դուրս բերելու Թրամփի որոշումն ԱՄՆ-ում առաջ է բերել քաղաքական անհամաձայնության նշաններ, իսկ Թուրքիայում՝ քրդական զինված ուժերին իր սահմանների մոտից հեռու մղելու ոգեւորություն։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, թե իր ուժերն այստեղից դուրս բերելու ԱՄՆ-ի կայացրած որոշման արդյունքում Անկարան կհետաձգի Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող քրդական ուժերի դեմ Սիրիայի հյուսիսային հատվածում ծրագրված ռազմական գործողությունները։

Ամերիկյան ուժերը դեռեւս գտնվում են Մանբիջում, եւ Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբերն առաջ չեն շարժվի, քանի դեռ ամերիկյան ուժերը չեն հեռացել այստեղից։

Հիշեցնենք, որ Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող քրդական ուժերը Դաեշի դեմ պայքարում եղել են ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, երբ Անկարան պնդում է, թե այն ահաբեկչական կազմակերպություն է եւ Քրդական աշխատավորական կուսակցության հետնորդը։

Մեծաթիվ փորձագետներ են ասում, որ ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո Սիրիայի 7 տարի շարունակվող պատերազմը կարող է թեւակոխել շատ արյունալի մի փուլ։

Թուրքիան հայտարարում է, որ ներխուժելու եւ ոչնչացնելու է այստեղ հաստատված քրդական կիսանկախ Ռոջավայի շրջանը։

Քրդերի համար միակ հույսը մնում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ զորքերի աջակցությունը, որոնք իրականում չունեն թուրքական ուժերին հետ պահելու համար անհրաժեշտ ուժ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությանը, քրդերի ղեկավարներն ասում են, թե գիտեն, որ նախագահ Պուտինը միշտ նախապատվությունը տալիս է Թուրքիայի հետ լավ հարաբերությունները պահպանելուն, անկախ նրանից, թե ինչ կպտահի քրդերի հետ։

XS
SM
MD
LG