Մատչելի հղումներ

Ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի


Ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն ներկայացրել է երկրի Սունդայի նեղուցում տեղի ունեցած ցունամիի հարուցած վնասների մասին տեղեկագիր։
Նրա խոսքերով, տարհանման աշխատանքները դեռեւս շարունակվում են։ Հեռացվում են մահացած անձանց մարմինները։

Ինդոնեզիայի աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի։ 57 անձինք դեռեւս անհետ կորած են համարվում։ Վնասվածքներ են ստացել 1Օ16 այլոք։

Ցունամին ավերել է մոտ 6ՕՕ տուն, 69 հյուրանոց, 6Օ խանութ, 42Օ նավ։ Կան մեծ թվով վնասված ավտոմեքենաներ։

Շաբաթ օրը երեկոյան ժամը 21-ին ժայթքել էր Կրակատոայի հրաբուխը, որից հետո սկսվել էր ցունամի։

Ինդոնեզիայի երկրաբանական գործակալությունը հայտարարել է սակայն, թե չի կարող հաստատել, որ ցունամին հրաբխի հետեւանքն է, քանի որ հրաբուխը ժայթքել է սկսել դեռեւս հունիս ամսից, երբ արդեն մի քանի ամիս գրանցվել են շատ ավելի ուժգին ժայթքումներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ սկսված ցունամիի արդյունքում Փալու քաղաքի մոտ ավելի քան 2 5ՕՕ մարդ զոհվեց։

Ավելի վաղ՝ 2ՕՕ4 թվականի դեկտեմբերի 26-ին Հնդկական օվկիսանոսում տեղի ունեցած երկրաշարժից առաջ եկած ցունամիին 13 տարբեր երկրներում զոհ գնաց ավելի քան 226 հազար մարդ, որոնցից 12Օ հազարը՝ միայն Ինդոնեզիայում։


XS
SM
MD
LG