Մատչելի հղումներ

Կդադարեցվի արդյո՞ք կառավարության ֆինանսավորումը


Նախագահը վճռական է տրամադրված կառավարության ֆինանսավորման դադարեցման հարցում, եթե օրենսդիրները չհատկացնեն 5 մլրդ: դոլար սահմանային պատի համար

Հանրապետական մեծամասնությամբ Ներկայացուցիչների պալատը, որը դեռևս իրականացնում է օրենսդիր մարմնի իր գործառույթը մինչև նոր Ներկայացուցիչների պալատի նիստերի գումարումը, ընդունել է ժամանակավոր օրինագիծ, որով ԱՄՆ-ի վարչակազմին տրամադրում է 5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար:

217 կոնգրեսկանաններ քվեարկել են կողմ, 185-ը՝ դեմ՝ փորձելով խուսափել կառավարության ֆինանսավորման դադարեցումից, ինչը խոստացել է իրականացնել նախագահ Թրամփը, եթե նրա վարչակազմին չհատկացվի վերոհիշյալ 5 միլիարդ դոլարը։

Այժմ նախագիծը տեղափոխվելէ Սենատ, ուր այն անցնելու որևէ հնարավորություն չունի: Թրամփը խոստացել է, որ չի ստորագրի ընդունված օրենքը, եթե այն չպարունակի 5 միլիարդ դոլարի մասին կետը:

«Մեր պետությունը ծախսել է տրիլիոնավոր դոլարներ և հազարավոր երիտասարդ կյանքեր է զոհաբերել մեր սահմանների պաշտպանության ժամանակ: Ես խնդրում եմ Կոնգրեսին պաշտպանել մեր պետության սահմանը: Սահմանի անվտանգության կարևոր ֆիզիկական խոչընդոտը սահմանային պատն է»,- ասում է նախագահը:

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահը մնում իր կարծիքին այս հարցում: Հիշեցնենք, որ իր քարոզարշավի ժամանակ նախագահ Թրամփը բազմիցս խոսել է սահմանային պատի կառուցման անհրաժեշտության մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG