Մատչելի հղումներ

Մյուլլերի հետաքննչական խմբի մոտալուտ զեկույցը՝ որպես քաղաքական նոր զարգացումների կողմնացույց


Մյուլլերի հատուկ հետաքննչական խմբի մոտալուտ զեկույցը՝ որպես քաղաքական նոր զարգացումների կողմնացույց
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

Ռուսաստանի հարցով ԱՄՆ-ում սկսված հատուկ հետաքննությունը 2Օ18 թվականի ընթացքում գրանցեց մի շարք կարեւոր զարգացումներ, երբ իրենց դեմ հարուցված մեղադրանքներն ընդունեցին նախագահ Թրամփի նախկին աջակիցները։ Հետաքննության ընթացքը խոստանում է ավելի հետաքրքիր զարգացումներ 2Օ19-ի ընթացքում։

2Օ18 թվականի ընթացքում Թրամփի նախկին աջակիցները շքերթի նման իրար հետեւից դուրս էին գալիս դատարաններից։ Ռոբերթ Մյուլլերի կողմից ղեկավարվող հատուկ հետաքննչական խմբի աշխատանքները կենտրոնացել էին հիմնականում անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինի, նրա ընտրարշավի նախկին համակարգող Փոլ Մանաֆորդի եւ նրա նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի վրա։

Սակայն չնայած այն հանգամանքին, որ հետաքննչական խումբը նոր տեղեկություններ է ստանում, նախագահ Թրամփը շարունակում է պնդել, թե չկա ապացույց այն մասին, որ 2Օ16 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում իր թիմը գաղտնի հանդիպումներ է ունեցել ռուսների հետ։

Հետաքննության գլխավոր թիրախ էր 2Օ18-ին դարձել Թրամփի նախկին փաստաբանը՝ Մայքըլ Քոհենը։ Քոննեքթիքութի համալսարանից Դագ Սպենսերի խոսքերով, հենց Քոհենի հարցաքննության արդյունքում պարզվեցին քարոզարշավի ժամանակ ֆինանսական խախտումների եւ կանանց հետ Թրամփի կապերի մասին փաստեր։
Վերլուծաբաններից Ջիմ Քեսլերն ավելացնում է, ասելով, թե Մյուլլերի հետաքննությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո պատրաստվում է հետաքննության ընթացքը հասցնել գագաթնակետին։
՝՝Թրամփի նախկին գործընկերներն այսօր կամ հանդես են գալիս ընդդեմ նրա, կամ էլ հայտնվել են շատ խոցելի իրավիճակում։ Կարծում եմ, եկող երկու ամիսների ընթացքում հետաքննությունը կունենա Թրամփի շահերին հակասող շատ հետաքրքիր տեղեկություններ՛՛, ասում է նա։

Սակայն Թրամփի հանրապետական աջակիցները հորդորում են ավարտել հետաքննությունը։ Ինչպես սենատոր Ջոն Քենեդին է ասում, ՝՝17 ամիս շարունակվելուց հետո ժողովուրդն արդեն ուզում է իմանալ, թե իրականում ինչ է պատահել եւ ով է խախտել օրենքները՛՛։

Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը 2Օ19 թվականին կարող է ավարտվել, սակայն Կոնգրեսն է, որ պիտի դրանից հետո կայացնի որոշում։ Իրավական հարցերով վերլուծաբան Ռիք Սիմոնսն ասում է, թե չի բացառվում, որ Թրամփին անվստահության քվե հայտնելու հարց բարձրացվի Կոնգրեսում։

Իսկ ինչ որոշում էլ կայացվի այս հետաքննությունից հետո, 2Օ19 թվականին ունենալու է քաղաքական հսկայական դեր, երբ Թրամփն ու նրա դեմոկրատ մրցակիցները 2Օ2Օ թվականի նախագահական ընտրություններին են սպասում հակընդդեմ դիրքերից։

XS
SM
MD
LG