2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի բյուջեն մնում է անփոփոխ մի շարք վերանայումներից հետո: Այն կազմում է ավելի քան 12 միլիարդ ԱՄՆ դոլար:
«Հավասարակշռության պահպանման համար բյուջեն մնում է 12.6 ԱՄՆ դոլար»,- հայտարարել է Տոկիոյի խաղերի ֆինանսական հարցերի պատասխանատու Գակուջի Իթոն:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները փորձում էին կրճատել ծախսերը՝ ֆինանսական հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Միջազգային Օլիմպիական կոմիտեն ցանկանում է, որ Տոկիոն օրինակ հանդիսանա հետագայում այլ կազմակերպիչների համար:
Նախկինում բյուջեն կազմել էր 14 միլիարդ, սակայն կազմակերպիչներին հաջողվել է կրճատել այն: Նրանք սակայն պետք է հաշվի առնեն ամառային շոգ եղանակը Տոկիոյում՝ այցելուներին համապատասխան պայմաններ ստեղծելու համար:
«Անցյալ տարվա ամառային եղանակը հաշվի առնելով՝ կարող ենք որոշ հարցերում միջամտել, սակայն ոլորտներ կան, ուր անզոր ենք»,- ասում է Գակուջի Իթոն
Կազմակերպիչները հայտնում են, որ վերջնական պահանջները հաստատվել են մի փոքր ուշացմամբ, ուստի ստիպել են նրանց կրկին վերանայել ծախսերը տրանսպորտի ապահովման և խաղերի կազմակերպման այլ հարցերում:
Facebook Forum