Մատչելի հղումներ

Ստեղծվել է պլաստիկը հեղուկ վերածող սարք


Քրիսթոֆեր Քոսթեսը Հարավային Ֆրանսիայից պատրաստել է մի սարքավորում, որը պլաստիկը վերածում է հեղուկի, որը կարող է օգտագործվել որպես վառելիք:

Քրիսթոֆեր Քոսթեսն ասում է, որ ստեղծել է «Chrysalis» անունը կրող սարքավորում, որը կարող է պլաստիկը վերածել հեղուկի 450 ջերմաստիճանի ներքո: Ըստ նորարարի, այս գործողության շնորհիվ հնարավոր է ստանալ դիզելային վառելիք կամ անգամ բենզին, որը կարող է օգտագործվել գեներատորների կամ այլ նպատակների համար:

«Մեկ կիլոգրամ պլաստիկից կարելի է ստանալ մեկ լիտր հեղուկ, որը բաժանված է դիզելի ու բենզինի միջև»,- ասում է Քոսթեսը:

Ըստ մասնագետի, այս նորարարությունը կարող է օգտակար լինել հատկապես զարգացող երկրներում, որտեղ խնդիրներ կան շրջական միջավայրի աղտոտման և վառելիքի մատակարարման հետ:

«Ամբողջ գաղափարը նրանում է, որ այսուհետ մարդիկ չեն ցանկանա աղբ նետել պլաստիկ իրերը, այլ կհանձնեն դրանք: Այս կերպ հնարավոր է վերանայել պլաստիկ թափոնների նկատմամբ վերաբերմունքը: Նման տեխնոլոգիաները օգտակար են ոչ թե արդյունաբերության մեջ, այլ կենցաղում»,- ասում է Earth Wake բնապահպանական կառույցի հիմնադիր Սամուել լե Բիհանը

Այս նորարարության հեղինակները հույս ունեն մինչև հաջորդ տարվա կեսերը ստեղծել նման ավելի փոքր սարք: ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի արտադրվում է մոտ 260 միլիոն տոննա պլաստիկ: Արդյունքում մոտ 8 տոննան հայտնվում է օվկիանոսային ջրերում շշերի, փաթեթների կամ այ իրերի տեսքով: Դրա պատճառով զոհվում են շատ ծովային կենդանիներ, իսկ պլաստիկ թափոնները հայտնվում են սննդամթերքում: Բնապահպանները զգուշացնում են, որ պլաստիկի նման քանակությունը օվկիանոսում զգալիորեն կկրճատի ձկների քանակը 2050 թվականի դրությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG