Կատալոնացի անջատողականները բախվել են տեղի ոստիկանության հետ, երբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը արտագնա կառավարության նիստ է հրավիրել շրջանի մայրաքաղաք Բարսելոնայում: Նպատակն էր ցույց տալ կենտրոնական իշխանության ուժն ու իրականացնել բանակցության փորձ:
Ոստիկանության հետ բախումը տեղի ունեցավ կառավարության հրավիրած նիստի վայրի մոտ, որտեղ ցուցարարները շշեր և այլ առարկաներ են նետել ոստիկանության ուղղությամբ:
Անջատման կողմնակիցները փորձել են արգելափակել ճանապարհները՝ նստելով մայրուղիների վրա կամ կառուցելով տարբեր բարիկադներ: Ոստիկանությունն իր գործողությունների ընթացքում ձերբակալել է 7 ցուցարարի:
Այս անգամ ցույցերը վերահսկել են Կատալոնիայի ոստիկանական ուժերը ի տարբերություն անցած տարվ հանրաքվեի, երբ վերահսկողությունը իրականացնում էին ազգային ոստիկանության ուժերը: Նրանք հատուկ կիրառեցին ցուցարարների դեմ, որի արդյունքում եղան տուժածներ:
Facebook Forum