Մատչելի հղումներ

Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման հնարավոր հետեւանքները


Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման հնարավոր հետեւանքները
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Փորձագետներն ասում են, թե Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումն այդ երկրի հյուսիսարեւելյան հատվածներում կդառնա ուժերի հավասարակշռության խախտման պատճառ։

Թրամփի վարչակազմը Սիրիայում ծայրահեղական Դաեշի դեմ պայքարում աջակցում էր քրդական ուժերին՝ չնայած Թուրքիայի դժգոհությանը։ Սիրիայի հյուսիսարեւելյան հատվածներից քրդական ուժերն ամերիկյան օժանդակությամբ դուրս են մղել ծայրահեղական ուժերին՝ այստեղ դե ֆակտո հաստատելով ինքնավար շրջան։ Քրդերի ղեկավարներն այժմ ասում են, թե իրենք հազարավոր զինվորականներ են կորցրել, որպեսզի Ամերիկան այստեղ հասնի իր նպատակին, սակայն այսօր հասկանում են, որ իրենց դավաճանել են։
Ինչպես քուրդ ռեժիսոր Միզգին Գեմոն է ասում, իրենք հույս ունեն, որ Ամերիկայի ժողովուրդը կըմբռնի, որ այն, ինչ քուրդ ժողովուրդը տվել է իրենց, փոքր զոհաբերություն չի եղել։
Թրամփի անսպասելի որոշումը քննադատող հայտարարություններով են հանդես գալիս Կոնգրեսի դեմոկրատ անդամները։
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին ասել է, թե այս որոշումը ՝՝վտանգավոր է, նաեւ՝ սուրբծննդյան նվեր Ռուսաստանի նախագահ Պուտինին, ինչը ՝՝վերջինիս տալիս է Սիրիայում ազատ գործելու արտոնագիր՛՛։

Քննադատելուց չեն խուսափում նաեւ հանրապետականները։ Սենատոր Լինդզի Գրեհեմը հավատացած է, որ այս քայլի արդյունքում Սիրիայում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո։

Ամերիկյան 2ՕՕՕ թվակազմով ուժերն այստեղ բուֆերային գոտի էին հաստատել Սիրիայի կառավարական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ։ Հիմա չի բացառվում, որ Թուրքիան ռազմական գործողություններ սկսի քրդերի դեմ՝ խափանելու համար անկախ քրդական պետություն հաստատելու նրանց ջաքերը։
Վերլուծաբան Դեյվիդ Ադեսնիկի խոսքերով, ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո նաեւ Իսրայելը կարող է սկսել գործողություններ։ Դրանք կուղղվեն ընդդեմ Իրանի եւ Հեզբուլլահի ուժերի։ Իսկ Ռուսաստանը կփորձի շարժվել դեպի նավթով հարուստ շրջաններ, երբ ամերիկյան ուժերը հեռանան այստեղից։
Վերլուծաբան Այքան Էրդեմիրի խոսքերով էլ, ինքը չի կարծում, որ ջիհադիզմի դեմ պայքարող կողմերը տարել են հաղթանակ։

Ֆրանսիան, որը Սիրիայում ու Իրաքում Դաեշի դեմ պայքարում եղել է ԱՄՆ-ի դաշնակիցը, հայտարարել է, որ իր ուժերն առայժմ դուրս չի բերում Սիրիայից։

XS
SM
MD
LG