Մատչելի հղումներ

 
Պոպուլիստական ուժերը կարող են թափանցել նաեւ Եվրոպական միության վերին օղակներ

Պոպուլիստական ուժերը կարող են թափանցել նաեւ Եվրոպական միության վերին օղակներ


Պոպուլիստական ուժերը կարող են թափանցել նաեւ Եվրոպական միության վերին օղակներ
please wait

No media source currently available

0:00 0:02:12 0:00

Պոպուլիստական շարժումը տարածվում է Եվրոպայում: Անցնող մեկ տարվա ընթացքում այս ուժերը մի քանի երկրներում են վերցրել իշխանությունը: Ֆրանսիայում վառելանյութի գների դեմ բողոքով սկսված դեղին ժիլետավորների շարժումն էլ շուտով վերածվեց երկրի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի:
Էմանուել Մակրոնը, որը համարվում էր պոպուլիզմի դեմ պայքարող գործիչ, վերլուծաբան Գրեգորի Կլայեսի խոսքերով, իր թիկունքի հետեւում թաքցրել է պոպուլիստական գաղափարները:

2018 թվականի պոպուլիզմը, սակայն, ունի մեկ առանձնահատկություն. Ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը շարժվում էին միասին:

Ծայրահեղ աջերին սովորաբար տեսնում էինք արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչի պատճառը ներգաղթի նկատմամբ այստեղ տարածվող մտահոգությունն էր: Ծայրահեղ ձախթեւային շարժումն ավելի շատ նկատվում էր Եվրոպայի հարավում, քանի որ այս հատվածներն էին ավելի շատ իրենց վրա կրել ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: ‘’Սակայն այսօր’’, ասում է վերլուծաբանը, ‘’Իտալիայի ու Ֆրանսիայի պես երկրներում առկա են երկուսը միասին’’:

Մասնավորապես Իտալիայում պաշտոնական մակարդակի վրա դրվեց այս միասնությունը, երբ մայիս ամսին կոալիցիա կազմեցին ձախթեւային Հինգ աստղ անվանումը կրող շարժումը եւ աջթեւային Լիգա կուսակցությունը: Նրանց ընդհանուր նպատակն էր դեպի Իտալիա միգրանտների հոսքը կանգնեցնելը եւ պետական ծախսումները կրճատելու ծրագիրը կասեցնելը: Դա Հռոմին դրեց Եվրոպական միության հետ քաղաքական բախման հարթակին:

Ինչպես պոպուլիստական համարվող Վոքս կուսակցությունն է հայտարարում Իսպանիայում, իր նման կուսակցությունները եկել են տասնամյակներով այստեղ գործելու համար:

Եվրոպայում պոպուլիստական ուժերը սակայն հայտնվել են մրցակցության մեջ: Կանաչների կուսակցությունը Գերմանիայում կարողացավ ծայրահեղ աջ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությանը ընտրությունների արդյունքում մղել դեպի չորրորդ տեղը:

Հունգարիայում ցույցեր սկսվեցին ընդդեմ Վիկտոր Օրբանի պոպուլիստական կառավարության:

Սակայն Եվրոպայում պոպուլիզմի աճը մեծ ազդեցություն կարող է ունենալ 2019 թվականի մայիսին նախատեսված Եվրոպական խորհրդարանի ընտրությունների վրա, երբ այդ ուժերը կփորձեն իրենց տեղն ապահովել նաեւ Եվրոպական միության վերին օղակներում:

XS
SM
MD
LG