Մատչելի հղումներ

ԱՄՆ դուրս է բերում իր զորքերը Սիրիայից


ԱՄՆ-ի նախագահը զարմացրեց շատերին, երբ անսպասելիորեն փոխեց ամերիկյան արտաքին քաղաքականության ուղեգիծը Սիրիայի հարցում: Նա հայտարարեց Դաեշ-ի դեմ պայքարի դադարեցման մասին: Բազմաթիվ հարցեր սակայն մնում են բաց:

ԱՄՆ-ի նախագահ Դոնադ Թրամփը թվիթերյան իր գրառման մեջ հայտնել է, որ ԱՄՆ-ը պարտության է մատնել Դաեշ-ին Սիրիայում և որ դա Վաշինգտոնի միակ առաքելությունն էր այստեղ:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը դուրս է բերում իր զորքերը Սիրիայից: Դա հաստատել է Պենտագոնը:

Այս որոշումը անսպասելի էր անգամ նախագահի հանրապետական կուսակիցների համար:

«Այս պահին ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել»,- ասում է հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը:

«Չգիտեմ, թե ով է խորհուրդ տվել այս որոշման մասին, սակայն սա սխալ որոշում է, և ցավոք մենք գին ենք վճարելու այս որոշման դիմաց, եթե այն չվերանայվի»,- ասում է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:

Ըստ պաշտոնական աղբյուրների, շուրջ 2000 զինծառայողներ արդեն ճանապարհին են տուն: Սակայն դուրս բերումը շարունակում է բաց պահել մի շարք հարցեր, որոնցից մեկն էլ Ռուսաստանի ու Իրանին հավատարիմ ուժերի ներկայությունն է Սիրիայում, որոնք աջակցում են Ասադին: Վերջինս ամերիկյան զորքերի դուրս բերմամբ գործողությունների ազատություն է ստանում, որը դեմ է ԱՄՆ-ի շահերին:

Բացի այդ ամերիկյան պաշտոնական շրջանակները շարունակում են պնդել, որ Դաեշ-ի դեմ հաղթանակը դեռևս վերջնական չէ: Շուրջ 2000 զինյալներ շարունակում են վերահսկել Հաջին քաղաքը:

«Անպատասխանատու կլինի, եթե մենք այժմ ասենք, որ խալիֆայությունը վերացված է, և մենք կարող ենք վերադառնալ տուն»,- նշել է ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բրեդ Մըքգըրքը:

Սպիտակ տունը իր հերթին ասում է, որ Դաեշ-ի մնացորդների դեմ պայքարն այժմ կիրականացնեն այլ զորամիավորումներ, ներառյալ քրդական զորախումբը, որին աջակցում է ամերիկյան կողմը:

Սակայն հարց է, արդյոք ԱՄՆ-ը կշարունակի աջակցել քրդերին, քանի որ նման զարգացումների դեպքում շատերը կարող են լքել ռազմական գիծը՝ Թուրքիայի հնարավոր ներխուժումից խուսափելու համար:

Չնայած այս ամենի՝ նախագահ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ը հաղթել է Դաեշ-ին, ազատագրել տարածքները և այժմ ժամանակն է, որ ամերիկյան զորքերը վերադառնան տուն:

Facebook Forum

XS
SM
MD
LG