Մատչելի հղումներ

Օբաման Սանտա Քլաուսի հանդերձանքով այցելել է հիվանդ երեխաներին


ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Սանտա Քլաուսի հանդերձանքով չորեքշաբթի օրն այցելել էր Վաշինգտոնի հիվանդանոցում բուժվող երեխաներին:

Օրերս Վաշինգտոնի Մանկական ազգային հիվանդանոցում բուժվող երեխաներին սպասում էր անակնկալ: Նրանց էր այցելել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Սանտա Քլաուսի հանդերձանքով: Նա նվերներ էր բերել երեխաներին և հաճույքով շփվում էր նրանց հետ:

Օբաման իր թվիթերյան էջում տեղադրել էր տեսանյութ իր այցի վերաբերյալ, որտեղ նախկին նախագահին ջերմորեն ողջունում է հիվանդանոցի անձնակազմը: Նա անգամ միացավ Ամանորյա երգ կատարող խմբին:

«Որպես երկու աղջիկների հայր, ես պատկերացնում եմ, թե որքան կարևոր է, որ նման իրավիճակներում կողքիդ լինեն այսպիսի բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմի անդամներ, ովքեր հոգատար են, լսում են հիվանդներին և խնամում են նրանց: Դա ամենակարևորն է այստեղ»,- ասել է նախկին նախագահը:

Երկրի 44-րդ նախագահը շարունակում է ապրել մայրաքաղաքում: Անցած տարի նա Սանտա Քլաուսի հանդերձանքով այցելել էր միջնակարգ դպրոցներից մեկը:

Facebook Forum

XS
SM
MD
LG