Մատչելի հղումներ

Ձերբակալվել են հոնդուրասցի անչափահասներին սպանած երեք անձինք


Ձերբակալվել են հոնդուրասցի անչափահասներին սպանած երեք անձինք
please wait

No media source currently available

0:00 0:01:03 0:00

Մեքսիկայի իշխանությունները Բահա Կալիֆորնիա նահանգում ձերբակալել են երեք անձանց, ում կասկածում են հոնդուրասցի անչափահաս երկու անձանց սպանելու մեջ: Վերջիններիս մարմինները հայտնաբերվել էին սահմանամերձ Տիհուանա քաղաքում: Սպանված անչափահասները միգրանտների այն քարավանի կազմում էին, որոնք Հոնդուրասից ուղղություն էին վերցրել դեպի ԱՄՆ:
Ոստիկանությունը կարծում է, որ նրանց դանակահարել են գողության նպատակով: Երրորդ պատանուն հաջողվել է դիմել փախուստի:

Սպանության մեղադրանքներով ձերբակալվել են երկու տղամարդիկ եւ մեկ կին: Նրանց դեմ հարուցվել են նաեւ այլ մեղադրանքներ:

Զոհերի հարազատներին իր ցավակցությունն է հայտնել Հոնդուրասի արտաքին գործերի նախարարությունը եւ կոչ արել մյուս հոնդուրասցիներին հրաժարվել ԱՄՆ տանող վտանգավոր ճանապարհից:

Տիհուանայում այս պահին կա 3 հազար միգրանտ, որոնք սպասում են Միացյալ Նահանգներ օրինական եղանակով մուտք գործելու իրավունքին:
Օրական միայն 60 դիմում ուսումնասիրելու փաստը ենթադրում է, որ մարդիկ այստեղ կարող են սպասել մի քանի ամիս:

XS
SM
MD
LG