Մատչելի հղումներ

Ֆլինի դատը հետաձգվեց՝ նրան տալով նոր տեղեկություններ հաղորդելու համար ժամանակ


Ֆլինի դատը հետաձգվեց՝ նրան տալով նոր տեղեկություններ հաղորդելու համար ժամանակ
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

Վաշինգտոնի դաշնային դատարաններից մեկը որոշեց հետաձգել նախագահ Թրամփի նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինի դատավճռի ընթերցումը՝ բանակի նախկին գեներալին տալով ժամանակ, որ նա կարողանա համագործակցել Ռուսաստանին առնչվող գործը հետաքննող խմբի հետ։
Սակայն դատավորը դատական նիստն օգտագործել է ամոթանքի խոսքեր ասելու համար ու հայտարարել, թե ինքը չի կարող զսպել Ֆլինի արարքների հանդեպ իր ՝՝զզվանքը՛՛։ Դուք թերեւս ծախել եք ձեր հայրենիքը՛՛, հայտարարել է դատավորը։

Հիշեցնենք, որ Ֆլինն անցյալ տարի իրեն մեղավոր ճանաչեց Ռուսաստանի նախկին դեսպանի հետ կապեր հաստատելու մասին Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներին ստելու մեջ։
Դատախազները նախապես հայտարարում էին, թե Ֆլինը համագործակցում է հետաքննչական խմբի հետ, որի պատճառով գտնում էին, որ նախկին գեներալը կազատվեր բանտում պատիժը կրելու վտանգից։
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերս ասել է, թե դատավճռի հետաձգումը գեներալ Ֆլինի ու դատարանների հետ կապված հարց է եւ ավելացրել, որ իրենք գեներալին մաղթում են հաջողություն եւ շարունակում զբաղվել զուտ իրենց վերաբերող հարցերով։
Նախագահ Թրամփը նույնպես մաղթել է հաջողություն Ֆլինին եւ մեկ անգամ եւս հերքել Ռուսաստանի հետ 2Օ16 թվականի ընտրարշավի ժամանակ գաղտնի հանդիպում անցկացնելու մասին մեղադրանքները։

Իսկ վերլուծաբաններից Քրիս Էդելսոնի խոսքերով, գրեթե լիովին հստակ է, որ Ֆլինը կարեւոր տեղեկություններ հաղորդել է հետաքննիչներին եւ դեռ ունի պատմելու շատ բան։ Նրա կարծիքով, այս ամենից հետո կարող է պարզվել, որ իրոք եղել է համագործակցություն ռուսների եւ Թրամփի ընտրարշավի միջեւ։

Հիշեցնենք, որ սրանից միայն մի քանի օր առաջ երեք տարվա ազատազրկման դատապարտվեց Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը։ Ինչ պատժի է արժանանալու Ֆլինը, կամ թե ինչ տեղեկություններ հաղորդելու արդյունքում է ազատվելու ազատազրկումից, ցույց կտա դատական հաջորդ նիստը։

XS
SM
MD
LG