Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը դադարեցնում է բարեգործական իր հիմնադրամի գործունեությունը


Դոնալդ Թրամփը դադարեցնում է բարեգործական իր հիմնադրամի գործունեությունը
please wait

No media source currently available

0:00 0:00:41 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնում է իր բարեգործական հիմնադրամը, քանի որ Նյու Յորքի գլխավոր դատախազը դատական գործ է հարուցել՝ մեղադրելով Թրամփին հաստատության ֆինանսական միջոցները 2Օ16 թվականի նախընտրական արշավի եւ բիզնես հաստատությունների համար օգտագործելու մեջ։
Գլխավոր դատախազ Բարբարա Անդերուուդն ասել է, թե այս հիմնադրամը գործել է որպես անձնական բանկային չեք՝ ծառայելու համար Թրամփի բիզնեսներին եւ քաղաքական շահերին։ Նրա խոսքերով, հիմնադրամի միջոցները, դատախազության հսկողության ներքո, եկող 3Օ օրերի ընթացքում կհատկացվեն բարեգործական տարբեր ծրագրերի։


Այս հարցում ձեռքբերված համաձայնությունը չի դադարեցնում գլխավոր դատախազի կողմից հաստատության դեմ հարուցված գործի ընթացքը, քանի որ, ըստ դատախազության, Թրամփն ու նրա զավակները չարաշահել են հարկերից ազատված լինելու այս հաստատության կարգավիճակը, ինչպես նաեւ՝ ընտրարշավները ֆինանսավորելու մասին օրենքները։
Ըստ հարուցված դատական գործի, դատախազությունը պահանջում է 2 միլիոն 8ՕՕ հազար դոլարի փոխհատուցում։ Բացի այդ պահանջում է, որ Թրամփի երեք ավագ զավակները զրկվեն Նյու Յորքի շահույթ չհետապնդող որեւէ հաստատության կառավարիչների խորհրդում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։


XS
SM
MD
LG