Մատչելի հղումներ

Կդադարեցվի արդյո՞ք ամերիկյան կառավարության ֆինանսավորումը


Սահմանային պատի կառուցման հետ կապված հարցերը մնում են ամերիկյան քաղաքական օրակարգում: Սպիտակ տունը, սակայն, հույս է հայտնում, որ կողմերը կհանգեն փոխզիջման:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղմացրել է իր դիրքորոշումը ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորման հնարավոր դադարեցման հարցում: Օրերս Սպիտակ տունը հայտարարել է, որ սպասում է Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների միջև հնարավոր փոխզիջմանը Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Կոնգրեսը 5 միլիարդ դոլար հատկացնի պատի կառուցման համար, սակայն դեմոկրատների առաջնորդները դեմ են նախագահի այս մոտեցմանը:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես կվարվի նախագահ Թրամփը, եթե կողմերը չհանգեն փոխզիջմանը: Կառավարության ֆինանսավորման դադարեցման պարագայում շուրջ 800 հազար պետական ծառայողներ կզրկվեն աշխատավարձ ստանալու հնարավորությունից Ամանորյա տոների ժամանակահատվածում:

Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ սահմանային պատի կառուցման համար հնարավոր է դիտարկել ֆինանսավորման այլ աղբյուրներ, մասնավորապես՝ տարբեր գործակալությունների ֆոնդեր։ Սակայն խոսնակը չի տրամադրել նման ֆինանսավորման հետ կապված մանրամասներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG