Մատչելի հղումներ

Կառավարության ֆինանսավորման դադարեցումը դեռևս օրակարգում է


Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը շարունակում է մնալ ամերիկյան քաղաքական դաշտի օրակարգում:

ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորման հնարավոր դադարեցման հարցը շարունակում է մնալ օրակարգում: Քաղաքական ուժերը դեռևս չեն եկել որևէ ընդհանուր հայտարարի:

Նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ Կոնգրեսը հատկացնի 5 միլիարդ դոլար ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանային պատի կառուցման համար: Հակառակ դեպքում նախագահը սպառնում է մասնակիորեն դադարեցնել կառավարության ֆինանսավորումը:

Դեմոկրատներն ու հանրապետականների մի հատվածը ընդդիմանում են նախագահի այս պահանջին՝ փոխարենը առաջարկելով 1,3 միլիարդ դոլարի հատկացում սահմանային անվտանգության ապահովման համար:

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ինքը վերցնում է կառավարության ֆինանսավորման դադարեցման ողջ պատասխանատվությունը և չի պատրաստվում զիջել պատի կառուցման հարցում: Կառավարության մասնակի փակումն իր անդրադարձը կունենա շուրջ 380 հազար պետական ծառայողների վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG