Մատչելի հղումներ

2Օ19 թվականը՝ կարեւոր տարի ԱՄՆ-ի քաղաքական աշխարհում


2Օ19 թվականը՝ կարեւոր տարի ԱՄՆ-ի քաղաքական աշխարհում
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ԱՄՆ-ի քաղաքական կյանքում 2Օ18 թվականի ամենամեծ իրադարձությունը միջանկյալ ընտրություններում Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակն էր։ Այս փաստը հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին դնում է ծանր իրադրության մեջ, երբ նրա համար այլեւս հեշտ չի լինելու ընդունել որոշումներ։ Մյուս կողմից դեմոկրատները կարող են սկսել մի քանի հարցերի շուրջ հետաքննություն։
Դա ըմբռնելով հանդերձ՝ Թրամփը մնում է անդրդվելի։ ՝՝Նրանք ոչինչ չունեն իմ դեմ։ Այս ամենը պարզ խաղ է դեմոկրատների կողմից՛՛, հայտարարում է Թրամփը ու ավելացնում, որ իրենք կարող են այդ խաղն ավելի լավ խաղալ։

Թրամփի ու դեմոկրատների առաջնորդների միջեւ արդեն իսկ տեղի ունեցավ բախում, երբ կողմերը քննարկում էին սահմանային պատ կառուցելու Թրամփի ծրագիրը ֆինանսավորելու հարցը։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Կոնգրեսում հանրապետական լիակատար մեծամասնություն չունենալու փաստը Թրամփին կարող է պարտադրել գործարքի գնալ դեմոկրատների հետ։ Նրանցից Ջիմ Քեսլերի խոսքերով, անցած երկու տարիներին, երբ Կոնգրեսի զույգ պալատները գտնվում էին հանրապետականների վերահսկողության ներքո, Թրամփը որեւէ կերպ ցույց չտվեց դեմոկրատների հետ միասնաբար աշխատելու ունակություն։ ՝՝Սրանից հետո է հարկավոր տեսնել, Թրամփն ընդհանրապես ունի այդ ունակությունը, թե՝ ոչ՛՛, ասում է վերլուծաբանը։

Մյուս կողմից, Թրամփը հիմա կարող է կանգնել Ռուսաստանի հետ կապված ավելի խիստ հետաքննության առջեւ։ Սպասվում է, որ ընթացքի մեջ գտնվող հետաքննության եզրակացությունը կհրապարակվի եկող մի քանի ամիսների ընթացքում։ Եվ ինչպես քաղաքական վերլուծաբան Թոմ ԴեՖրանքն է ասում, ՝՝2Օ19 թվականը հիրավի դժվար տարի է լինելու Թրամփի համար՛՛։

Այս ժամանակահատվածում, ինչպես փորձագետներն են ասում, արդեն իսկ ակամա կերպով սկսվել է նախագահական հաջորդ ընտրությունների քարոզարշավը։ Այսինքն՝ այն ինչ տեղի է ունենում քաղաքական բնագավառում միավորներ է տալիս կամ միավորներ խլում քաղաքական երկու բեւեռներից։
Եվ 2Օ19 թվականը կարող է վճռական լինել Թրամփի համար։ 2Օ19-ը կարող է ասել, Թրամփն այն նախագահներից է, որոնք պաշտոնավարում են երկու ժամկետով, թե նրանցից, ում համար ամերիկացիները բավարար են համարում միայն 4 տարին։

XS
SM
MD
LG