Մատչելի հղումներ

Միգրանտների խնդիրներն ԱՄՆ-ում եւ Թրամփի սահմանային պատի հարցը


Միգրանտների խնդիրներն ԱՄՆ-ում եւ Թրամփի սահմանային պատի հարցը
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Տասնհինգ ամիս է անցել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելուց ի վեր, սակայն իր նախընտրական արշավի ժամանակ տրված ամենահայտնի` Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին խոստումը դեռեւս մնում է որպես այդպիսին: Կոնգրեսը մինչ այժմ նրան հատկացրել է միայն արդեն իսկ առկա պատնեշները նորերով փոխարինելու համար ֆինանսավորում:

Երբ Կենտրոնական Ամերիկայի երկրներից ապրիլ ամսին հազարավոր միգրանտներ, փորձելով խույս տալ իրենց երկրներում շարունակվող բռնություններից եւ աղքատությունից, ուղղություն վերցրին դեպի ԱՄՆ, Թրամփը հնչեցրեց տագնապի ազդանշան եւ հանդես եկավ իր խոսքերով ասած ‘’անօրիանական փախստականների կողմից իրականացվող հանցավոր գործողությունների կտրուկ աճի մասին հայտարարությամբ’’:

3200 կիլոմետրանոց ճանապարն անցնել հաջողվեց 1500 միգրանտից միայն մի քանի հարյուրին: Ու երբ նրանք մուտք գործեցին ԱՄՆ-ի տարածք, նրանց կալանավորեցին, իսկ երեխաները բաժանվեցին ծնողներից:

Արդարադատության նախկին նախարար Ջեֆ Սեշընզն ասում էր, թե պետությունը հոգ է տանում այս երեխաների համար: Նրա խոսքերով պետությունն ամեն տարի ավելի քան 1 միլիարդ դոլար է ծախսում ծնողներից բաժանված երեխաներին խնամելու համար:
Սակայն կալանատներում երեխաների տառապալից լացի գաղտնաբար կատարված ձայնագրությունն առաջ բերեց համաժողովրդական զայրույթի ալիք ԱՄՆ-ում: Ընդհանուր վերաբերմունքը հետեւյալն էր, որ գուցե ճիշտ չէր, որ այս մարդիկ անօրինական կերպով են մուտք գործել ԱՄՆ, սակայն դա չի նշանակում, որ բարոյական է այս ընտանիքներին ու նրանց երեխաներին նման դաժան վերաբերմունք ցուցաբերելը:

Համաժողովրդական ճնշման ներքո նախագահը ստիպված եղավ դադարեցնել ընտանիքի անդամներին միմյանցից բաժանելու գործողությունները, սակայն մինչ այդ արդեն իսկ 2600 երեխաներ բաժանվել էին իրենց ընտանիքներից:

Իսկ միջանկյալ ընտրություններից առաջ միգրանտների նոր քարավանի շարժը դեպի Միացյալ Նահանգներ նախագահ Թրամփն անվանեց “ներխուժում”: ‘’Մոռացե՛ք այն մասին, որ մենք նրանց թույլ կտանք մտնել ԱՄՆ’’, հայտարարեց նա եւ ավելի քան 5 հազար թվակազմով ուժեր տեղակայեց սահմանին որպես Ազգային գվարդիայի 2 հազար թվակազմով ուժերի համալրում:

Եվ երբ նրանք հասկացան, որ օրինական եղանակով ԱՄՆ մուտք գործելու համար պահանջվելու է երկար ժամանակ, խաղաղ ցույցը վերածվեց տխուր միջադեպի, երբ սկսեցին նետել պայթուցիկներ, իսկ սահմանապահները պատասխանեցին արցունքաբեր գազով:

Միգրանտների մի մասը վերադարձավ տուն, մի մասը նախընտրեց մնալ Մեքսիկայում, քան կանգնել օրինական եղանակով ԱՄՆ մուտք գործելու համար երկար հերթերի:

Սահմանի մոտ այս պահին էլ կան խմբեր, որոնք սպասում են մուտք գործելու իրավունքին: Սակայն այստեղ են նաեւ սահմանապահները: Իսկ պատի կառուցումը ֆինանսավորելու հարցը փակված չէ, այն քննարկվելու է հունվար ամսին:

XS
SM
MD
LG