Մատչելի հղումներ

2018 թվականը ԱՄՆ-ի Կոնգրեսում


2018 թվականը` ԱՄՆ-ի Կոնգրեսում
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

Հանրապետականների մեծամասնությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում 2018 թվականի ամենանշանակալից իրադարձություններից մեկը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նախագահ Թրամփի ներկայացրած թեկնածու Բրեթ Քավանոյի անվան շուրջ առաջ եկած խնդիրն էր: Սեռական անարգանքի մասին ներկայացված մեղադրանքը Քավանոյին դրել էր ծանր իրավիճակի մեջ, կանգնեցրել այս պաշտոնում չհաստատվելու վտանգի առջեւ:
Սակայն հանրապետականների մեծամասնությամբ Սենատում նրա դժվարին հաստատումը ցույց տվեց օրենսդիր մարմնում առկա մեծ բաժանումը: Դա արտահայտվեց նաեւ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, երբ երկու կողմերը խոսում էին կառավարության ժամանակավոր դադարի հնարավորության մասին:
Կուսակցական հակասությունները տարվա մեջ երեք անգամ մի կողմ դրվեցին, երբ Կոնգրեսի շենքում վերջին հրաժեշտի համար դրվեցին հայտնի հոգեւորական Բիլի Գրեհեմի, սենատոր Ջոն Մաքքեյնի եւ նախկին նախագահ Ջորջ Բուշի աճյունները:

Սոցիալական մամուլի ղեկավարներն անցնող տարվա ընթացքում փորձում էին փակել կեղծ լուրերի եւ օտար երկրների կողմից միջամտության պատճառով առաջ եկած վնասները:

Իսկ Մեքսիկայի հետ սահմանի վրա ընտանիքների անդամներին միմյանցից բաժանելու Թրամփի վարչակազմի քաղաքականությունն ավելի էր սրում ներգաղթի հարցում առկա խնդիրները: Դրան ի հավելումն գումարվում է այն 800 հազար երիտասարդների խնդիրը, որոնք ԱՄՆ են բերվել մանուկ հասակում առանց գրանցման օրինական փաստաթղթերի եւ այսօր կանգնած են վտարման վտանգի առջեւ: Բայց չէ որ նրանք այսօր երիտասարդներ են, որոնք այստեղ են մանուկ հասակից եւ հասակ առնելով ԱՄՆ-ում, ունեն այստեղ իրենց ապագան կառուցելու երազանք:
Հանրապետականները խոստացել էին, որ եթե իրենք հանրապետական նախագահի ղեկավարման օրոք մեծամասնություն կազմեին Ներկայացուցիչների պալատում ու Սենատում, չեղարկելու էին Օբամաքեըրը:

Այդ հույսը նրանք կորցրին, երբ դեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատում: Եվ

2018-ն ավարտվում է այնպես, ինչպես սկսվել էր, երբ պետական հաստատությունները կարող են շուտով ժամանավորապես փակվել, քանի որ Կոնգրեսում չեն գալիս համաձայնության ներգաղթի հարցերում:

XS
SM
MD
LG