Հայաստանում գրանցվել է այս տարի զբոսաշրջիկների այցելությունների աճ: Այս տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն կազմել է 1 մլն 275 հազար, որը 8.8 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Հիմնական այցելությունները եղել են Ռուսաստանից, եվրոպական մի շարք երկրներից: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Հայաստան այցելած զբոսաշրջիկները հիմնականում Ռուսաստանից են ու եվրոպական մի շարք երկրներից: Մեծ հոսք է եղել նաև Չինաստանից, Հնդկաստանից, որի արդյունքում աճն այս երկրներից գրեթե կրկնապատկվել է: Ապրեսյանը նշել է, որ այցերի նոր դինամիկա է նկատվում արաբական երկրներից: Դրա հետ մեկտեղ այս տարի նվազել է զբոսաշրջիկների հոսքի Իրանից որը կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ:
Այս տարի ուրջ 20 տոկոսով ավելացել է նաև ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:
Facebook Forum