Մատչելի հղումներ

Ֆրանսիայի ոստիկանությունը սպանել է Ստրասբուրգի ահաբեկչին


Ֆրանսիայի ոստիկանությունը սպանել է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում երեկ ուշ երեկոյան երեք մարդ սպանելու մեջ կասկածվող անձին:

Ավելի քան 700 իրավապահներ հետապնդել են Չերիֆ Չեկատին, ով կասկածվում էր Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում իրականցրած ահաբեկչության մեջ, որի արդյունքում զոհվել էր 3 մարդ: Կան նաև վիրավորներ:

Նյուդորֆի թաղամասում հավաքվել էին հարյուրավոր ոստիկաններ, որտեղ հարձակում իրականացրած կասկածյալի հետ տեղի էր ունեցել փոխհրաձգություն:

Իշխանությունները նշում են, որ 29-ամյա Չեքատը եղել է կասկածվող ծայրահեղականների ցուցակում: Նրա հարձակման շարժառիթը դեռևս անհայտ է:

Հինգշաբթի օրը թվիթերյան գրառման միջոցով Դաեշ-ը պատասխանատվություն է ստանձնել հարձակման համար՝ նշելով, որ Ստրասբուրգում հարձակում իրականացրած անձը Դաեշ-ի նվիրյալ զինվոր է:

Ֆրանսիան բարձրացրեց իր անվտանգության սպառնալիքի մակարդակը մինչև ամենաբարձրը՝ ուժեղացնելով սահմանային վերահսկողությունն ու Ամանորյա միջոցառումների անվտանգության ապահովումը:

Գերմանիայի ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար Էլեոնոր Պետերմանն էլ ասել է, որ կասկածյալը Գերմանիայում դատապարտվել էր 2016 թ. և անցյալ տարի արտաքսվել Ֆրանսիա:

Նրա փոխանցմամբ, գերմանական կառավարությունը ևս խստացրել է իր սահմանների վերահսկողությունը, սակայն չի բարձրացրել երկրում սպառնալիքի ահազանգման մակարդակը:

Ստրասբուրգը նաև Եվրոպական խորհրդարանի կենտրոնանիստն է: Հարձակումից հետո այն ժամանակավորապես փակվել էր:

Ամանորյա շուկան սովորաբար բացվում է Ստրասբուրգի տաճարի շուրջը, ուր այցելում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ: 1999 թվականից ի վեր ամեն տարի այստեղ անվտանգության տարբեր միջոցներ են ձեռնարկվում:

Ծայրահեղականների հարձակումները նորություն չեն Ֆրանսիայի համար: Դաեշ-ը պատասխանատվություն է ստանձնել 2015 թ.-ի նոյեմբերին Փարիզում գործած զանգվածային սպանդի, ֆրանսիական երգիծական ամսագրի վրա հարձակման և խանութում պատանդ վերցնելու համար:

2016 թ.Նիցայում ահաբեկչի վարած բեռնատարի հարձակման արդյուքնում զոհվել էր 86 մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG