Մատչելի հղումներ

Սենատը կոչ է անում դադարեցնել աջակցությունը Սաուդյան Արաբիային


Սենատը կոչ է անում դադարեցնել աջակցությունը Սաուդյան Արաբիային
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

ԱՄՆ-ի Սենատը որոշում կայացրեց այն մասին, որ Վաշինգտոնը Եմենի դեմ պատերազմում այլեւս չպիտի աջակցի Սաուդյան Արաբիային: Ինչպես սենատորներից Փաթրիկ Լիհին հայտարարեց, Սաուդյան Արաբիայի բանակը մեղավոր է պատերազմի հանցագործությունների համար: ‘’Այս մասին մենք պիտի շատ վաղուց ասեինք’’, հայտարարեց Լիհին:


Նա իր խոսքում անդրադարձավ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին. ‘’Անհնար է, որ 17 անձինք մեկ օդանավով մեկնեին երրորդ մի երկիր, հյուպատոսրանում գլխատեին մի մարդու, կտրատեին մարմինը եւ հետ վերադառնային, ու թագաժառանգն այդ մասին ոչինչ չիմանար’’:

Սպիտակ տունը սակայն համամիտ չէ Սաուդյան Արաբիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու կոչերին:
Եմենի քաղաքացիական պատերազմը խառնաշփոթ են անվանում հանրապետական մի շարք կոնգրեսականներ: Նրանցից Ջեյմս Լենքֆորդի խոսքերով, կարելի էր ձեւացնել, որ չմիջամտելու դեպքում քաղաքացիների կյանք ենք խնայում: ‘’Սակայն դա ամենեւին այդպես չէ’’, ասում է նա:
Հանրապետական մեկ այլ կոնգրեսական Մարկո Ռուբիոյի խոսքերով էլ, եթե Եմենի հութի ցեղախմբի ապստամբներն իմանան, որ ԱՄՆ-ը դադարեցնում է աջակցությունը Սաուդյան Արաբիային, կմտածեն, որ կարող են հաղթել ու դրա արդյունքում պատերազմն ավելի երկար կշարունակվի:

Սենատոր Բերնի Սանդերսը, որը հորդորում է դադարեցնել Սաուդյան Արաբիայի նկատմամբ Վաշինգտոնի աջակցությունը, հայտարարում է, թե աշխարհը պիտի իմանա, որ Միացյալ Նահանգներն այլեւս չի լինելու մարդկային աղետի այս կիզակետում:

Ինչեւէ, Սենատը կայացնում է որոշում Սաուդյան Արաբիայի նկատմամբ Եմենի քաղաքացիական պատերազմում ԱՄՆ-ի աջակցությունը դադարեցնելու մասին: Սակայն այս որոշումն ի վերջո մի պարզ խորհրդանիշ է միայն, քանի որ այն չունի պարտադիր իրագործելի ուժ: Բացի այդ Ներկայացուցիչների պալատն էլ արդեն իսկ կայացրել է որոշում ըստ որի այս պատերազմի մասին չի ընդունելու որեւէ բանաձեւ մինչեւ եկող տարի:

XS
SM
MD
LG