Մատչելի հղումներ

Թուրքական ուժերը մուտք կգործեն Սիրիայի Մանբիջ քաղաքը. Էրդողան


Թուրքական ուժերը մուտք կգործեն Սիրիայի Մանբիջ քաղաքը. Էրդողան
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

Թուրքական ուժերը մուտք կգործեն Սիրիայի Մանբիջ քաղաք, եթե Միացյալ Նահանգներն այնտեղից չհեռացնի քրդական ուժերին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ստամբուլում արտասանած ելույթի ժամանակ Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան պատրաստ է խաղաղություն հաստատել Սիրիայում Եփրատ գետից արեւելք գտնվող տարածքներում : Նա նաեւ ասել է, թե իր ուժերն արդեն իսկ օդային հարվածներ են հասցրել Իրաքի Սինջարի եւ Քարայաք լեռան հատվածներում գտնվող քրդական դիրքերին:

Հիշեցնենք, որ Անկարան ու Վաշինգտոնն արդեն երկար ժամանակ են Սիրիայի հարցում ցուցաբերում իրարից տարբերվող մոտեցումներ, որտեղ Միացյալ Նահանգները պաշտպանում է Ժողովրդի պաշտպանության միավորումներ անվանումը կրող քրդական խմբավորմանը` ընդդեմ ծայրահեղական Դաեշի: Թուրքիան սակայն հայտարարում է, թե քրդական այս խմբավորումն ահաբեկչական կազմակերպություն է եւ Քրդական աշխատավորական կուսակցության` մի մասնաճյուղը:

Էրդողանը նաեւ երկու օր առաջ էր հայտարարել, որ թուրքական զինված ուժերը ռազմական գործողություններ են ծրագրում Եփրատից դեպի արեւելք գտնվող հատվածներում:

Ժողովրդի պաշտպանության միավորումներ քրդական ուժերը դեռեւս վերահսկում են Սիրիայի հյուսիսարեւելքում գտվնող լայնածավալ տարածքներ, որոնք գտնվում են Թուրքիայի հարավային սահմանների հարեւանությամբ: Թուրքիայի դեմ Քրդական աշխատավորական կուսակցության զորամիվորումների կողմից իրականացված ապստամբության ու ռազմական բախումների ընթացքում 1980-ականներից ի վեր 40 հազար թուրք ու քուրդ է սպանվել: Անկարան այժմ ունի այն մտավախությունը, որ բախումները կարող են վերսկսվել այս տարածքներում Ժողովրդի պաշտպանության միավորումների դիրքերի ամրապնդման արդյունքում:

XS
SM
MD
LG