Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան շարունակում է Բրէքզիթի ուղին


Մեծ Բրիտանիան շարունակում է Բրէքզիթի ուղին
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաղթահարեց իր պահպանողական կուսակցության ներսում անցկացված վստահության քվեն, ինչը նշանակում է, որ նա առնվազն մեկ տարի եւս կարող է մնալ այս պաշտոնում։ Իսկ երկիրը շարունակում է մնալ քաղաքական խառնաշփոթի մեջ այն օրից ի վեր, երբ 2Օ16 թվականին այն քվեարկեց Եվրոպական միությունից դուրս գալու օգտին։

Մեծ Բրիտանիայում շարունակվում են Բրէքզիթի կողմնակիցների եւ դրա հակառակորդների ցույցերը՝ նրանց, ովքեր ցանկանում են իրենց երկիրը տեսնել Եվրոպական միության կազմից դուրս եւ նրանց, ովքեր ուզում են մնալ կազմում։ Այս ընթացքում վարչապետ Թերեզ Մեյի պահպանողական կուսակցությունը ներկայացնող օրենսդիրների 37 տոկոսը քվեարկում է նրան անվստահության քվե հայտնելու առաջարկի օգտին։ Ճիշտ է, Մեյը հաղթահարեց քվեն ու առնվազն եւս մեկ տարի կմնա այս պաշտոնում, սակայն պարզ է, որ Միության հետ նրա կնքած գործարքն արժանանում է մեծ քննադատության։

Եթե Մեյին հայտնեին անվստահության քվե, նա պիտի հրաժարական ներկայացներ, ինչն ավելի կբարդացներ Բրէքզիթի ընթացքը։
Ինչպես Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդն է ասել, ՝՝Այս ճանապարհի կեսին ղեկավարներ փոխելու համար ժողովուրդը մեզ չէր ներելու՛՛։
Բրէքզիթի ճանապարհին ամենափշոտ հատվածը կապված է ելքից հետո Մեծ Բրիտանիայի ու Եվրոպական միության երկրների միջեւ սահմանի հետ։ Խոսքը Եվրոպական միությունից դուրս հայտնվող Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրոպական միության անդամ Իռլանդիայի Հանրապետության միջեւ սահմանի մասին է։

Պահպանողական օրենսդիրներից ոմանք ունեն մտավախություն, որ այս հատվածում մաքսային ժամանակավոր ծառայությունները կարող են դառնալ մշտական, այսինքն կվերածվեն փաստացի բաժանարար գծի երկու Իռլանդիաների միջեւ։

Թերեզա Մեյը խոստանում է, որ Եվրոպական խորհրդում ջանալու է ստանալ իրավական ու քաղաքական երաշխիքներ, որ նման բան տեղի չի ունենա։ Այսինքն՝ Մեյը փորձելու է հավելում մտցնել կնքված գործարքում։ Սակայն գործը բարդ է նրանով, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, թե ավելի քան մեկ տարի բանակցելուց հետո կնքված գործարքը չի ենթարկվելու որեւէ փոփոխության։

Հիմա Մեծ Բրիտանիայում սպասում են տեսնելու համար, թե ինչ պայմաններում են դուրս գալու Եվրոպական միությունից մարտի 29-ին։

XS
SM
MD
LG