Մատչելի հղումներ

Մարիա Զախարովան տեսնում է հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ


Հայաստանը և Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները պահպանել և զարգացնել այն դինամիկան, որն ավելի վաղ դրվել է մեր հարաբերությունների հիմքում: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների զարգացման հրաշալի դինամիկա, որը արդյունք է տարիների աշխատանքի, որն օգուտ է բերել երկու երկրների ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ Հայաստանում գիտեն, թե Ռուսաստանը ինչ ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ հարկավոր է պահպանել երկկողմ փոխգործակցության դինամիկան և խորացնել բոլոր այն ուղղություններով, որոնք առկա են և, միգուցե, բացել համագործակցության նոր ուղղություններ:

XS
SM
MD
LG