Մատչելի հղումներ

Time ամսագիր՝ Տարվա մարդ


Time ամսագիրը հրապարակել է իր ավանդական Տարվա մարդ խորագիրը: Ամսագիրը Տարվա մարդ է ճանաչել խոշտանգված լրագրող Ջամալ Հաշոգիին, նախագահ Դոնալդ Թրամփին և այլ գործիչների ու լրագրողների:

Ամեն տարվա ավարտին Time ամսագիրը հրապարակում է այն անձանց կամ մի խումբ մարդկանց անունները, ում ճանաչում է որպես Տարվա մարդ: Այս կոչումը շնորհվում է այն անձանց, ովքեր տարվա ընթացքում առավել մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային զարգացումների կամ լրատվամիջոցների վրա:

Այս տարի հանդեսը այլ լրագրողների հետ մեկտեղ Տարվա մարդ է ճանաչել խոշտանգված սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիին որպես «ճշմարտության համար պայքարող պաշտպան»:

«Դա վերաբերվում է «Ճշմարտության պաշտպաններին» և լրագրողներին: Մենք գիտենք, որ մեր մասնագիտությունը վտանգված է շատ երկրներում: Ջամալը դրա վառ օրինակն է: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ սա բոլոր այն մարդկանց է վերաբերվում, ովքեր ճշմարտություն են տարածում խոսքի և գրչի միջոցով: Դա այն անձանց մասին է, ովքեր պայքարում են հանուն ձայն ունենալու իրավունքի, եթե անգամ այդ ձայնը համակարծիք չէ իշխանավորների հետ»,- ասում է Քերեն Աթիան Washington Post-ից:

Հաշոգիի հետ մեկտեղ այս պատվավոր կոչմանն են արժանացել Անապոլիս քաղաքի Capital Gazette թերթի անձնակազմի 5 անդամներ, ովքեր սպանվել են հունիսին թերթի խմբագրությունում զանգվածային սպանդի ժամանակ:

Ամսագիրը Տարվա մարդ է ճանաչվել Ռոյթերս գործակալության գլխավոր խմբագիր Սթեֆան Ադլերին: Վերջինս կոչ է արել ազատ արձակել գործակալության երկու լրագրողներին՝ Վա Լոնին ու Քյու Սո Օու-ին, ովքեր ձերբակալվել են Մյանմարում բռնությունները լուսաբանելու ժամանակ:

Time-ը Տարվա մարդ կոչում շնորհել է նաև ռուսաստանցի երկու լրագրողների: Պատվավոր կոչման են արժանացել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենհաուերը, ով տուժել էր անցած տարի դանակով հարձակման արդյունքում, և սեփական կեղծ սպանությունը բեմադրած լրագրող Արկադի Բաբչենկոն, ով այսօր ապրում է Ուկրաինայում:

Բացի լրագրողներից Time ամսագիրը նշել է նաև քաղաքակն գործիչների, այդ թվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անունը վերջինիս կողմից մամուլի նկատմամբ հարձակումների համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահը բազմիցս մեղադրել է լրատվամիջոցներին մարդկանց թշնամի լինելու մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG