Մատչելի հղումներ

Լրտեսության մեջ մեղադրվող Մարինա Բուտինան կարող է ընդունել իր մեղադրանքը


Լրտեսության մեջ մեղադրվող Մարիա Բուտինան, ում մեղադրում են Հանրապետական կուսակցության շարքերը ներթափանցելու և Մոսկվայի օգտին տեղեկություններ հավաքելու փորձի մեջ, կարող է ընդունել իր մեղքը դատական նիստի ընթացքում:

Հանրապետական կուսակցության շարքերը ներթափանցելու և Մոսկվայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ մեղադրվող Մարիա Բուտինան կարող է ընդունել իր մեղքը: Այս հարցով դատական նիստը կկայանա վաղը դեկտեմբերի 13-ին:

Դեռևս սակայն հայտնի չեն մանրամասները 30 ամյա Բուտինայի կողմից մեղքը ընդունելու փաստի մասին: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է այս տարվա հուլիսին:

Բուտինան ի սկզբանե չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը, որ նա անօրինական գործել է որպես չգրանցված օտարերկրյա գործակալ՝ կապեր հաստատելով ամերիկյան զենքի իրավունքի պաշտպանությամբ զբաղվող հզոր լոբբիստական կառույցների հետ՝ Հանրապետական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու նպատակով:

Բուտինայի գործը անջատված է Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննությունից, որը հետաքննում է նախագահ Թրամփի թիմի կապը Ռուսաստանի հետ և նախագահ Թրամփի կողմից լիազորությունների չարաշահման հնարավորությունը արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Հետաքննությունը ընթանում է արդեն շուրջ 19 ամիս:

Facebook Forum

XS
SM
MD
LG