Մատչելի հղումներ

ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին


Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրել է նոր մեղադրանքներ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Դրա մասին տեղեկացրել է Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նախկինում ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանը մեղադրել էր նաև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ:

Երևանի Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ: Նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 13-ը:

Facebook Forum

XS
SM
MD
LG