Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիան Թուրքիային չի արտահանձնի Հաշուգիի սպանությունը կազմակերպողներին


Սաուդյան Արաբիան Թուրքիային չի արտահանձնի Հաշուգիի սպանությունը կազմակերպողներին
please wait

No media source currently available

0:00 0:00:46 0:00

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը մերժել է լրագրող Ջամալ Հաշուգիին սպանելու մեջ կասկածյալ պաշտոնատար երկու անձանց Թուրքիային արտահանձնելու այս երկրի դիմումը:

Արտգործնախարար Ադել ալ Ջուբեիրն ասել է, թե իր երկիրը չունի իր քաղաքացիներին արտահանձնելու մասին օրենք: ‘’Եվ ես կարծում եմ, որ Թուրքիայի սահմանադրությունն էլ թույլ չի տալիս արտահանձնել իր քաղաքացիներին: Եվ ինձ համար հետաքրքիր է, թե մի երկիր, որը չհամաձայնվեց մեզ տրամադրել իրավական հարցերով տեղեկություններ, ինչպես կարող է տալ այս անձանց ձերբակալելու հրահանգ’’, ասել է նախարարը:

Թուրքիայի դատարաններից մեկն անցյալ շաբաթ տվել էր ոմն Սաուդ ալ Ղահթանիին ձերբակալելու հրահանգ: Վերջինս Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի ավագ խորհրդականներից է: Դատարանն արձակել էր նաեւ Սաուդյան Արաբիայի հետախուզության նախկին ղեկավար Ահմեդ ալ Ասիրիին ձերբակալելու հրահանգ:

Թուրքիայի դատախազներն ասում են, թե կան հիմնավոր ապացույցներ այն մասին, որ Ասիրին եւ Ղահթանին մասնակցել են սպանությունը կազմակերպելու աշխատանքներին:
Ըստ ԱՄՆ-ի համապատասխան մարմինների, Ղահթանին եղել է այն 17 անձանց թվում, որոնք իրականացրել են Հաշուգիի սպանությունը, երբ վերջինս մուտք էր գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան:

XS
SM
MD
LG