Մատչելի հղումներ

Ֆրանսիայի բողոքի ցույցերի կազմակերպիչները սպառնում են շարունակել ցույցերը


Ֆրանսիայի բողոքի ցույցերի կազմակերպիչները սպառնում են շարունակել ցույցերը
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրն ուղերձ է հղելու երկրի ժողովրդին` կապված ‘’դեղին ժիլետավորների’’ կողմից անցկացված բողոքի ցույցերի հետ: Անցած չորս շաբաթ եւ կիրակի օրերին երկրի տարբեր հատվածներում անցկացված զանգվածային բողոքի ցույցերից հետո կիրակի օրն իրականացվում էին փողոցները մաքրելու աշխատանքներ, որոնք լցված են աղբով, ցուցարարների կողմից նետված քարերով, այրված ավտոմեքենաներով, ավերված խանութներով:

Շարժումը ստացել էր ‘’դեղին ժիլետավորներ’’ անվանումը, քանի որ ցուցարարները կրում էին ավտոմեքենաների մեջ պարտադիր համարվող դեղին ժիլետներ: Անցած շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր հատվածներում մոտ 2000 մարդ է ձերբակալվել: Ըստ ներքին գործերի նախարարության, բարձր գների դեմ բողոքելով, ցույցերին ավելի քան 135 հազար մարդ է մասնակցել: Ցույցի մասնակիցները նաեւ բողոքել են Մակրոնի նախագահության դեմ:

‘’Այս ամենի համար պատասխան պիտի տա նախագահ Մակրոնը’’, ասում են ցույցերի կազմակերպիչները: Նրանց խոսքերով, իշխանությունների կողմից տրված խոստումները որոշ ցուցարարների կհամոզեն դադարեցնել բողոքի ակցիան, սակայն դեռեւս մեծ է նրանց թիվը, ովքեր պահանջում են Մակրոնի հրաժարականը:

Այս օրերին փակ են Փարիզի Էֆելյան աշտարակը եւ տեսարժան մի շարք վայրեր: Մեծ թվով խանութներ ու այլ հաստատություններ փակված են տախտակներով կամ մետաղե ցանկապատներով, քաղաքի մի շարք փողոցներում հսկողություն են իրականացնում ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Բողոքի ցույցեր են Փարիզից զատ անցկացվել Մարսելում, Բորդոյում, Լիոնում ու Թուլուսում:

Ցույցերը սկսվել էին, երբ վառելանյութերի վրա սահմանվեցին նոր հարկեր, ինչը համաշխարհային ջերմացման դեմ պայքարելու Մակրոնի ծրագրերից մեկն է՞:
Չնայած ցույցերը սկսվել էին հարկերի դեմ բողոքով, դրանք աստիճանաբար վերածվեցին աշխատավորների, թոշակառուների եւ ուսանողների այլ պահանջներ եւս առաջ քաշելու ակցիայի:

XS
SM
MD
LG