Մատչելի հղումներ

Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ


Bako Sahakyan and Pashinyan
Bako Sahakyan and Pashinyan

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Փաշինյան,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Ձեր ղեկավարած դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Հուսով եմ, որ նոր Ազգային ժողովն ու կառավարությունն ըստ ամենայնի կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու զորացմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության պահպանմանը, համազգային ծրագրերի իրականացմանը:

Մեր պետականության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծումը, պաշտպանունակության եւ անվտանգության համակարգի հետագա ամրապնդումը, սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումն այն հիմնական ուղենիշներն են, որոնք պետք է լինեն երկու հայկական հանրապետությունների եւ դրանց քաղաքական ղեկավարության գործունեության հիմքում:

Մաղթում եմ Ձեզ, Հայաստանի Հանրապետության մեր բոլոր քույրերին ու եղբայրներին խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու հաղթանակներ՝ ի փառս մեր Հայրենիքի ու ժողովրդի»:

XS
SM
MD
LG