Մատչելի հղումներ

Վերջապես ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ որևէ միջադեպի մասին չեն լսել. Լենա Նազարյան


Lena Nazaryan
Lena Nazaryan

«Ւմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանը դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում նշել է.

«Մենք սովոր ենք այլ ընտրությունների. անընդհատ սթրեսներ, վատ լուրեր, անընդհատ հիասթափություններ, բայց վերջապես մենք ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ նորմալ, հանգստյան օրով գնացին, իրենց ընտրությունը կատարեցին և գնալով տուն՝ որևէ միջադեպի մասին հեռուստատեսությամբ չլսեցին՝ վստահ լինելով, որ իրենց քվեն կհաշվեն և կգումարեն մնացածին»,- ասաց նա`չբացառելով, որ թեթև խնդիրներ եղել են, բայց կարևորն այն է, որ դրանք համակարգային չեն եղել, չեն եղել որևէ կենտրոնից ուղղորդված:

«Այդ խնդիրները պայմանավորված են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործողություններով, որոնք ոստիկանության կողմից կանխվել են, ընտրողների կողմից սահմանափակվել են, և իրականում որևէ ազդեցություն ընտրական կամքի ձևավորման և ընտրության արդյունքների վրա չեն ունեցել»,- ասաց նա:

Ըստ Նազարյանի՝ նոր խորհրդարանում նրանք միանշանակ ջանքեր են գործադրելու «Ընտրական օրենսգիրքը», «Կուսակցությունների մասին» օրենքը փոփոխելու համար:

XS
SM
MD
LG