Մատչելի հղումներ

Սպիտակի ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում


Սպիտակ քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման հետ կապված բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։

Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում»,- նշված է հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG