Մատչելի հղումներ

Թրամփն իր ցածր վարկանիշի համար մեղավոր է համարում հետաքննիչներին. Հետաքննիչների եզրակացությունը դեռեւս առջեւում է


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն ունի պատմականորեն ցածր ցուցանիշ: Այն այսօր կազմում է 43 տոկոս միայն: ‘’Իսկ դրա մեղավորը հատուկ հետաքննչական խմբի գործունեությունն է, որի համար պետությունը ծախսել է միլիոնավոր դոլարներ’’, թվիթերյան իր էջում գրել է Թրամփը: Նա շարունակում է պնդել, որ մինչեւ նախագահի պաշտոնում ընտրվելը չի եղել ռուսների հետ գաղտնի համաձայնություն:

Իսկ դատախազները պատրաստվում են նոր տեղեկություններ հայտնել այն մասին, թե ինչպես է Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը ստել հետաքննիչներին: Նաեւ սպասվում են համագործակցության մասին մանրամասնություններ, որոնք ներկայացրել է Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը:
Ինչպես իրավական հարցերով վերլուծաբան Դագ Սպենսերն է ասում, Ռոբերտ Մյուլլերի ղեկավարած հետաքննչական խումբը կարծես թափ է առնում:

Այս շաբաթասկզբին դատախազներն առաջարկեցին չկալանավորել Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինին` ակնարկելով հետաքննիչների հետ նրա համագործակցությունը: ‘’Դա նշանակում է, դեռեւս շատ բան կարող է դուրս գալ ջրի երես: Կարծում եմ, որ մոտ ապագայում մեղադրանքներ կհարուցվեն այլ անձանց դեմ եւս’’, ասում է փորձագետ Քրիս Էդելսոնը:
Մեկ այլ փորձագետ Թոմ ԴեՖրանքի խոսքերով, Մյուլլերը մեծ խնդիր է Թրամփի համար, այդ պատճառով է ավելի բարձր բացականչում Թրամփը, ասում է նա:

Զարգացումները տեղի են ունենում ընդդեմ Թրամփի’’, ասում են վերլուծաբանները`հավատալով, որ հետաքննչական խմբի եզրակացության մասին կիմանանք հավանաբար մի քանի շաբաթների ընթացքում:

XS
SM
MD
LG