Մատչելի հղումներ

Իրաքում Դաեշի պարտությունից մեկ տարի անց բռնությունները չեն դադարում


Իրաքում Դաեշի պարտությունից մեկ տարի անց բռնությունները չեն դադարում
please wait

No media source currently available

0:00 0:01:27 0:00

Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող մեկ հսկա փոսի մեջ կա մոտ տասը հազար մարդկային դիակ: Դրանք բոլորը Դաեշ, այսպես կոչված Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման զոհերն են: Դրանք զինվորականներ են, պետական ծառայողներ ու քաղաքացիական անձինք, որոնց սպանել են Մոսուլ քաղաքում ու քաղաքի արվարձաններում:

Իրաքի կառավարությունն ուղիղ մեկ տարի առաջ հայտարարեց այս խմբավորման դեմ տարած հաղթանակը: Սակայն բռնություններն այսօր էլ շարունակվում են: Ըստ Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցի, Դաեշն այս տարվա ընթացքում ամեն ամիս իրականացրել է միջին հաշվով 75 հարձակում:

Տեղաբնակներն ասում են, թե վերջին հարձակումները խարխլում են մարդկանց մոտ աստիճանաբար զարգացող այն հավատը, թե Մոսուլը վերածվում է ապահով վայրի: Մարդիկ այստեղ չգիտեն, թե ինչ կլինի իրենց հետ հաջորդ վայրկյանին, ասում են նրանք:

Վերլուծաբաններն ասում են, թե հարատեւ խաղաղություն հաստատելու յուրաքանչյուր փորձ այստեղ ավարտվում է անարդրույնք: Ամբողջ թաղամասեր այստեղ շարունակում են մնալ ավերակների մեջ, երբ շարունակվում է միջխմբային թշնամանքը, երբ երկրի տափաստանները շարունակում են մնալ որպես ծայրահեղականների թաքստոցներ, երբ վերջիններս իրականացնում են հարձակումներ ընդդեմ երկրի կառավարության: Հարձակումներ, որոնք սկսվել են 2003-ին բռնակալ Սադամ Հուսեյնին տապալելու օրերից ի վեր ու ցույց չեն տալիս դադարելու միտումներ:

XS
SM
MD
LG