Երուսաղեմում գործող հին հյուպատոսության միավորումը ԱՄՆ-ի նոր դեսպանատան հետ բողոքի նոր ալիք է բարձրացրել պաղեստինցիների շրջանում:
Վերջիններս այդ քայլը դիտարկում են որպես հարաբերությունների անկում, հատկապես ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելուց հետո, որը շատ պաղեստինցիներ դիտարկեցին որպես պաղեստինյան անկախ պետականության հիմնման դեմ քայլ:
Իսրայելն իր հերթին գոհունակությամբ ընդունեց որոշումը, քանի որ այն օրինականացնում է Երուսաղեմի անբաժան լինելու վերաբերյալ իսրայելցիների մոտեցումը:
Այժմ նոր դեսպանությունը փակում է Երուսաղեմում գործող հյուպատոսությունը, որը շատ պաղեստինցիներ դիտարկում էին որպես ԱՄՆ-ի հետ ուղիղ կապ ունենալու միջոց:
Դրա արդյունքում նրանք ստիպված պետք է լինեն գործ ունենալ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Ֆրիդմանի հետ, ում շատերը մեղադրում են կողմնակալության մեջ:
«Դա շատ վատ լուր է պաղեստինցիների համար: Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան տարածքներում գործող գլխավոր հյուպատոսությունն այլևս չի գործի, որը նշանակում է չկա այլևս երկու պետություն երկու մայրաքաղաք կարգավորման տարբերակը »,- ասում է Ռամի Նասրալահը Միջազգային խաղաղության և համագործակցության կենտրոնից։
Հրեական կողմը սակայն ԱՄՆ-ի այս որոշումը գնահատում է որպես պրակտիկ և ֆինանսական ու դիվանագիտական բարեփոխումների արդյունք:
Երկու կողմերի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ, իսկ նախագահ Թրամփը շուտով պետք է հայտարարի իր խաղաղ կարգավորման ծրագրի մասին:
Facebook Forum