Մատչելի հղումներ

Պուտինը հանդես է գալիս ԱՄՆ-ի դեմ հրթիռների հարցով հակակշիռ քայլերի դիմելու հայտարարությամբ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե իր երկիրը ստիպված կլինի դիմել հակակշիռ քայլերի, եթե Միացյալ Նահանգները դուրս գա Միջին հեռահարության միջուկային զենքերը վերահսկելու պայմանագրից։

Միացյալ Նահանգները Ռուսաստանին երեքշաբթի օրը ներկայացրեց 6Օ-օրյա վերջնագիր, 1987 թվականին կնքված միջուկային զենքերը վերահսկելու պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու համար։ Վաշինգտոնը հայտարարել է, որ եթե ռուսական կողմը հրաժարվի կատարել իր պարտավորությունները, Ամերիկան կսկսի պայմանագրից դուրս գալու 6-ամսյա գործընթաց։

Պուտինն ասել է, թե Մոսկվան դեմ է եղել պայմանագիրը վերացնելուն, եւ որ երկար ժամանակ Միացյալ Նահանգներն է կայացրել պայմանագրից դուրս գալու որոշում։ Նրա խոսքերով, դրա համար պատրվակ որոնելով, Ամերիկան Ռուսաստանին է մեղադրում պայմանագիրը ոտնահարելու մեջ։

XS
SM
MD
LG