Մատչելի հղումներ

Պոմպեո. Այսօր գործող միջազգային հարաբերությունների համակարգը անարդյունավետ է


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հարցականի տակ է առել այսօր միջազգային հարաբերությունները կարգավորող համակարգի արդյունավետությունը՝ նշելով, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում միջազգային հաստատությունների բարեփոխման ուղղությամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել ելույթով Բրյուսելի German Marshall Fund ռազմավարական կենտրոնում:

Ելույթը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքի օրերին, երբ ռազմական դաշինքի անդամները քննարկում էին Կիևի և Մոսկվայի միջև վերջին միջադեպի արդյունքում Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն ու դրանից բխող հետևանքները:

Ելույթի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարը քննադատեց այսօր միջազգային հարաբերությունները կարգավորող համակարգն ու միջազգային կառույցները: Միևնույն ժամանակ դաշինքի անդամ որոշ երկրներ մեղադրեցին Միացյալ Նահանգներին մի շարք հարցերում միակողմանի մոտեցում ցուցաբերելու մեջ:

«Նախագահ Թրամփը չի հրաժարվում այդ կառույցներում ամերիկյան առաջատարությունից: Ճիշտ հակառակը: Մեր ժողովրդավարության լավագույն ավանդույթների շրջանակում մենք հանդես ենք գալիս նոր ազատական կարգերի հաստատման օգտին, որոնք կօգնեն բոլորին խուսափել պատերազմից և հասնել բարեկեցության: Մենք աջակցում ենք այն կառույցները, որոնք կարող են բարելավվել, որոնք գործում են հանուն Ամերիկայի և ձեր շահերի ի նպաստ մեր արժեքների»,- հայտարարել է Պոմպեոն:

Պոմպեոն ընդգծել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու այլ երկրներ խախտում են համաձայնագրերն ու բազմակողմանի պայմանագրերը: Նա նշեց, որ ԱՄՆ-ը չի պատրաստում այսուհետ հանդուրժել նման գործելաոճ:

Պոմպեոն նշեց, որ այսօր տիրող իրավիճակի հիմնական պատասխանատուն վերջին 30 տարիների ամերիկյան և եվրոպական առաջնորդներն են: Նրա կարծիքով մի շարք միջազգային կառույցներ, ներառյալ ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Աֆրիկական միությունը, Համաշխարհային բանկը կարիք ունեն բարեփոխման:

Նա ընդգծեց, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը չի հետևում իր իսկ կանոններին, երբ հարցը վերաբերում է Չինաստանին: Ըստ պետքարտուղարի, Ռուսաստանը խախտում է զենքի վերահսկողության հիմնական համաձայնագրերը, իսկ Իրանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը հերքում են ԱՄՆ-ի մեղադրանքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG