Մատչելի հղումներ

2Օ19 թվականը՝ վճռական տարի Մյուլլերի հետաքննչական խմբի եզրակացության համար


2Օ19 թվականը՝ վճռական տարի Մյուլլերի հետաքննչական խմբի եզրակացության համար
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

Այսօր, երբ շարունակվում է ռուսների հետ մինչեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները Թրամփի թիմի անդամների կապի շուրջ հետաքննությունը, իրավական հարցերով վերլուծաբանները փորձում են պատասխան տալ այն հարցին, թե արդյոք հետաքննությունը մոտենում է իր եզրագծին եւ եթե՝ այո, ապա ինչ կարժենա այն նախագահ Թրամփի համար։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում նորից քննադատել է իր նախընտրական թիմի հարցով հատուկ հետաքննչական խմբի ղեկավար Ռոբերտ Մյուլլերին ու իր նախկին փաստաբան Մայքըլ Քոհենին։ Հիշեցնենք, որ Քոհենն անցյալ շաբաթ իրեն մեղավոր ճանաչեց Կոնգրեսի առջեւ ստելու համար։ Խոսքը վերաբերում էր Ռուսաստանում մի շենքի կառուցման հարցում նախընտրական պայքարի ժամանակ Թրամփի ֆինանսական շահերին։

Իր մեղքն ընդունելու Քոհենի քայլը ռուսների եւ այն ժամանակ նախագահի թեկնածու Թրամփի միջեւ կապերի հարցով շարունակվող հետաքննությունը կարծես մոտեցնում է մի հանգրվանի, որն ապացուցում է Թրամփի ու ռուսների միջեւ կապը։ Այս մասին է ասում դեմոկրատ սենատոր Մարք Ուորները։

Այո, վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի կողմից ղեկավարվող հետաքննությունը մոտենում է գագաթնակետին, ասում է իրավական հարցերով մեկ այլ վերլուծաբան Ռիք Սիմմոնսը։ Նա կարծում է, որ հետաքննության եզրակացությունը պատրաստ կլինի եկող մի քանի ամիսների ընթացքում։ ՝՝Մյուլլերի վրա չկա դրված վերջնաժամկետ, այնպես որ, նա պարտավոր չէ ամեն անգամ հայտարարել, թե որտեղ է հասել հետաքննությունը՛՛, ասում է վերլուծաբանը։
Իր մեղքն ընդունելու մասին Քոհենի հայտարարությունը եւ նախկինում ներկայացված մեղադրանքները ստիպում են ավելի հավատալ, որ Մյուլլերի թիմն ունի այդ կապերի մասին լուրջ փաստեր։ Սակայն հակառակ իրադրությանը, Թրամփը շարունակում է այս հետաքննությունն անվանել ՝՝վհուկաորս՛՛։

Մյուլլերը չի հայտարարում, թե մինչ այժմ որտեղ է հասել հետաքննության ընթացքը եւ դեպի ուր է գնում։ Սակայն 2Օ19 թվականն այս հարցում հաստատ դառնալու է վճռորոշ տարի, ասում է Սիմոնսը։

Իսկ այն իր գագաթնակետին կհասնի այն բանից հետո, երբ դեմոկրատները հունվար ամսից կազմեն մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում։

XS
SM
MD
LG