Մատչելի հղումներ

Հարավային Կորեան ակնկալում է Հյուսիսի առաջնորդի պատմական այցը Սեուլ


Հարավային Կորեան ակնկալում է Հյուսիսի առաջնորդի պատմական այցը Սեուլ
please wait

No media source currently available

0:00 0:01:09 0:00

Հարավային Կորեայի նախագահն ասում է, թե ՝՝շատ իմաստալից կլիներ՛՛, եթե Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընն այց կատարեր իր երկիր։

Հարավի նախագահ Մուն Ջաե-ինն այս մասին իր կարծիքն է հայտնել Նոր Զելանդիայում այս երկրի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերով, Կիմի այցը կդառնար երկրի բաժանումից ի վեր Հյուսիսային Կորեայի որեւէ առաջնորդի կողմից Հարավ կատարած առաջին այցը։ ՝՝Միայն այցն արդեն մեծ դեր կկատարեր այս թերակղզում հաշտության, խաղաղության առաջընթացի եւ տարածաշրջանը ապամիջուկայնացնելու ճանապարհին՛՛, ասել է նա։
Մուն Ջաե-ինը կարծում է, որ այցը տեղի կունենա մինչեւ այս տարեվերջ։

Մունն ու Կիմն անցնող տարվա ընթացքում անցկացրել են երեք գագաթաժողով, այդ թվում՝ սեպտեմբեր ամսին Մունի այցը Փհենյան, որտեղ Կիմը խոստացել էր մոտ ապագայում պատասխան քայլով լինել Սեուլում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չան Ընը հունիս ամսին անորոշ մի համաձայնագիր էին կնքել Սինգապուրում, որը կոչ է անում Փհենյանին հրաժարվել միջուկային զենքերի իր ծրագրից։

Սակայն կողմերի միջեւ չկա պայմանավորվածություն Հյուսիսի մտադրությունների ու համաձայնությունն ուժի մեջ մտցնելու ժամկետների մասին։

XS
SM
MD
LG